Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քավորանց տունը գնացի (Օսեփանց), բոխչա տարա։ Մի թաղիք մի քանի տակ ծալեցին տակս դրին։ Որ վրեն նստեցի, թաղիքը ետ գնաց, ինձ էլ շուռ տվեց մեջքիս վրա։ Լաց էլա. ձվածեղ արին դրին առաջս, կարմիր ձու տվին։


Առաջ օթախումն էինք քնում, հետո մեծ տանը, հետո սրահում։ Գիշերներն ու աստղերը։

Գելը, որ սրահը մտավ, մերս կարծեց իշի քուռակն է։


Հարսանիքներին—իծի կերպը, իծի պես մկըկալը և մեծ ահագին թաղիքի ֆալլուսը։

Ամեն պսակվող ժամից առաջ մեր տունն էր գալիս։


Բոլորն իմ տատի քաթիպան էին տանում հագնում պսակվելիս ։

Իմ տատի հին թղթերի մեշոկը — զանազան կապույտ ու դեղնագույն թղթերով և զանազան կնիքներով։

Հետո իմ բիձա Գրիշկեն մեծ մասը լուսամուտները թղթեց դրանցով ու ձեթ քսեց42։


Որ տատիս ծոցումն էի քնում, իմ ախպեր Ռոստոմն էլ էր կարծում, ես էլ, որ ես տատիս տղեն եմ։ Ասում էր—այ պառավ, ինչ ես քու տղին տալիս։

Մեր Սաղար գոմեշը գիշերները միշտ պողով խփում էր գոմի սնին, թրխկոցը գալիս էր։

Հորեղբայրներս — Մամը դյուղի առաջին մաճկալը։

Գրիշկեն անհաջող խանութպան ու վարժապետ և լավ ձայնավոր տիրացու։ Խեղճ ու անշառ։

Մամի բիձու հորովելները—սելի և կալի։

Հերս հասարակական գործերով, գյուղի մեջը [և] ղոնախների հետ։

Հերս իրիկունները միշտ մարդ էր կանչում, կամ ղոնախ էր բերում, որ զրույց անի և սիրում էր զրույց անելով էլ