կյանքում, ամենքն էլ մի տեսակ էին ապրում, ուտում, խմում ու իրար հետ։
էս ամենի հետ մի տեսակ անհոգություն ասեմ, թե ծուլություն ընդհանուրի վրա, գարնանը սարերի լանջերին, ամառը անտառների շվաքներում, ձմեռը պատերի տակ [ձմեռվա օրն] արևկող արած, իսկ գիշերը օդաներում՝ զրույց անելով, համով, կամով։
Դեռ լեռնային մեր անկյունը չէր հասել կուլտուրան, իր տենդը։ Մի էս տեսակ աշխարհք եմ կորցրել—բնությունը զրկվել է իր նախկին պատկերից—երկրագործը, նահապետը ու հովիվր․ մարդիկ էլ դարձել դուքանչի ու աբլակատ և այլն։
[Երկու անգամ] Հողերի գործը60։ Ապա Ռոստոմի61 ու Արտիկի62 մահը։
Իմ առաջին ուսուցիչներից63։ ժամերով պառկել հանդում ու խորասուզվել երկնքի մեջ լուռ։ Արծիվն է ծղրտում կամ թռչուններն են․․․ <մի քանի բառ անընթ․>։
Իմ մի քանի գրվածքների բացատրությունը64
1. Զուոնաչի Սաքոյի աղջկա պատմությունը և Մարոն65,
2. Ռամազի Մաթոսը և Լոռեցի Աաքոն66,
3․ Գևոյի, Ալեքի, Օսմանի67 և այլն աղջիկ փախցնելը և Անուշը68,
4․ Քեռի Իսային և Արծիվն ու կաղնին, Շունն ու կատուն, Անբախտ վաճառականները69,
5. Ղոխնանց պապին, մեր գյուղի Զոփուրի տղերքը և Հառաչանք պոեմը70,
6․ Փարվանա, Վանցյան71 և Փշրանքներ թե Ջավախքի բուրմունք72,
7․ Թմկաբերդի առումը, Ջավախքի բուրմունք73։