Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


<Ինքնակենսագրությանը վերաբերող նշումներ>

74

1869 —1879 — Դսեղ

1879 —1883 — Ջալալօղլի

1883—1887 Թիֆլիս,Ներսիսյան դպրոց

1887—1892 Կոնսիստորիա

2213 1892 — հրատարակչական ընկերություն, գրաբեր

1888—ամուսնություն

Գյուղի կյանքից

կոնսիստորիա

քահանա

դերասան

թամադա

անեկդոտներ

խմբագրակ<ան աշխատանք>

գրողներ

ԵՐԱԶԸ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ

Չեմ սխալվել, եթե ասեմ իմ կյանքում մի որևէ դեպք չի պատահած, որ առաջուց նախազգացած կամ նախատեսած չլինեմ։ Նախազգացած ու նախատեսած էլ որ ասում եմ, ասում եմ ոչ միայն արթուն ժամանակ, այլև քնած ժամանակ, երազում, այլաբանորեն, պատկերներով, խորհրդանշաններով։

Բայց մենք տակավին ենք կոշտ ու կոպիտ, էնքան ենք անկատարյալ, որ լավ չենք հասկանում մեր նախազգացումները, մեր նախատեսություններն ու երազները։ Նրանցից քչերն են մնում մեր մտքում և մնացածներից էլ հազարից մեկն ենք հասկանում, էն էլ մոտավորապես։

Սովորաբար արհամարհում են էս պարզ ու իմաստուն երևույթները և ծիծաղում են տգիտորեն։ Համարում են սուտ ու անկարելի։

Այնինչ էս ամենը շատ պարզ ու հասարակ երևույթներ էն Էնքան պարզ ու հասարակ, ինչպես աչքով տեսնելն ու