Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՀՐԱՊԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՐՑ

[«Սուրհանդակ» թերթի խմբագիր, հրատարակիչ պ. Աստ. երիցյանին]

«Սուրհանդակի» խմբագիր հրատարակիչ պ. Աստ. Երիցյան, Խ. Աբովյանի արձանի հանգանակության անհաջողությունը նկատելով «Հորիզոնը» իր N <65>-ում կոչ արավ հայ ժողովրդին շարժվելու դեպքի <1 անընթ.> և խոստացավ իրեն ուղարկած նվիրաբերություններն ընդունելու և փոխադրելու ուր հարկն է2։ Դուք, հարգելի պարոն, հենց մյուս օրը, ձեր [«Սուրհանդակ»] թերթում աճապարեցիք կարծիք հայտնելու և հակառակ խոսք ասելու շատ տգեղ ձևով ու ակնարկներով։

[իբրև թե այս անտարբերության պատճառը հենց այս կոչ անողներն են և այն է, որ երբ ժողովուրդն առատաձեռն էր ու տալիս է իրեն դիմած ամեն դեպքում, նրա տվածը մեծ մասամբ կուլ էր գնում հայտնի չի, թե որի ամենակուլ որկորը]։

Եվ այս տողերով, դիմելով ինձ, հարգելի պարոն, [հրապարակավ] պահանջում եմ «Հորիզոնի» խմբագրության անունից՝ պարզ խոսեք, ինչքան էլ դա հակառակ լինի ձեր սովորությանը, [ու հոգուն ] և ասեք՝ ընչի՞ վրա են հիմնվում ձեր ստոր ակնարկությունները, և ո՞ւմ են վերաբերում։

Ահա ձեր առաջն է դրած «Հորիզոնի» [խմագր<ության> ի կազմը— խոշոր տառերով ճակատին դրոշմած են մոտիկ աշխ<ատակիցներ> Աղայանին, Թումանյանին, Լեոյին <1 անընթ.> , որի կողմն եք շպրտում ձեր ցեխը։ Այս էլ իմացեք, որ հատկապես ես եմ գրել [այդ կոչը, մինչև անգամ մեղադրված եմ և մի այլ տեղ<․․․> ]։