Իրենց մեծ էնցիկլոպեդիստներից հետո ֆրանսիական հեղափոխությունը — ընդհանուր եղբայրություն, հավասարություն և ազատություն։
Անգլիական մեծ խարտիան — մարդու իրավունքը։
Ռուսը — նոր կոմունիզմը — իսկ Արևելքը — վաղուց ի վեր։
<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱԱԻՆ>
Այո՛, անկախությունը լավ բան է։ Դրա մասին չխոսենք։
[Բայց եթե էդ անկախությունը թոկ է դառնալու հայությունը խեղդելու համար]
Բայց եթե ինքը՝ հայ ժողովուրդը ֆիզիկապես, [տնտեսապես] ֆինանսապես, բարոյապես անկարող է իր անկախությունը պաշտպանելու, ոչ մի պետություն էլ հանձն չի առնում նրան հովանավորելու և պաշտպանելու,— ի՞նչ պետք է անես։ Չե՛նք ուղում։
Եթե անկախությունը թոկ է դառնալու հայությունը խեղդելու համար — չե՛նք ուզում:
Եթե անկախ Հայաստանը դառնալու է մի փոքրիկ վանդակ ամեն կողմից դռները փակած և միակ դուռն էլ, որ բաց է-բաց է տաճիկ ասկյարի համար, չե՛նք ուղում:
[Անկախությունը]...
<ԵՍ ԵՐԲԵՔ ԻՆՁ ՍՈՅԻԱԼԻԱՏ ՉԵՄ ԱՆՎԱՆԱԾ...>
Ես երբեք ինձ սոցիալիստ չեմ անվանած, ինչպես և քրիստոնյա, որովհետև մի քիչ ծանոթ եմ թե՛ սոցիալիզմի էության և թե՛ ավետարանին և տեսնում եմ, որ ոչ մեկն եմ, ոչ մյուսը: Եվ եթե որևէ սոցիալիստական խմբակցության էլ [մոտ եմ եղել] կապված եմ եղել ու շատ կարճ միջոցով, կապված եմ եղել ոչ թե ծրագրային կապով, այլ լոկ ընկերական և կոնկրետ գործի շուրջը1։ Եվ էսպես շատ է մեծ իմ հարգանքը դեպի սոցիալիզմը, և բնականից իմ մեջ կան նրա հայացքները — իբրև բանաստեղծի։