положение вещей до <1 անընթ.>) իր հարևան երկրներից գավառամաս չի խլել ու վրան նստել և ոչինչ չունի ետ տալու. ընդհակառակը՝ նա կորցրել է և միայն ստանալիք ունի: Ահա էդ ստանալիքը պետք է ճիշտ որոշվի, որ ոչ զրկված մնա, ոչ էլ հեռու գնա։
Պետք է մի անգամ ընդմիշտ ընդունել էս ճշմարտությունը և պարզ ասել։
<ՄՏՔԵՐ ՕՐԱՏԵՏՐԻՑ>
Ամբողջ մարդկությունը մի ընտանիք է: Ժողովուրդները էդ մեծ ընտանիքի անդամներն են։ Գնում են մի նպատակի, և ամեն մեկն ունի իր դերը — երջանիկ դարձնելու ամենքին, և ամենքի երանջկությունը դարձնելու ամեն մեկի երջանկությունը: Ի՞նչ դեր ունի ամեն մի ժողովուրդ։ Նեղ ազգայնականուլթյունը և այլն ինչքան են վնասում, կառավարություններն ինչքան են վնասում, աղանդները և այլն։
Մեծ պատերազմի հաղթությունը եղավ ռուսական բոլշևիզմը։ Նա եղավ էն ցնցումը, որ նոր հոգեբանություն ու նոր կյանք է առաջ բերելու: Նոր ճամփի վրա է գցում։ Հնի խորտակումն է, որ արդեն զզվեցրել էր ամենքին, իմպերիալիզմի դեմ բողոքել են բոլորը — ցրիվ և դժգոհ են եղել բոլորը — սա միանգամից էդ զայրույթը հավաքեց և զարկեց։ Եվ ստիպում է նոր մտածել ու նոր ճամփա բռնել...
...Մենք մեջտեղն ենք—հոգևոր Արևելքի և գործնական Արևմուտքի։ Արևելքը — մարդը հասցրել է աստծուն, տիեզերքին։ Աթմանին1 խառնել։ Իսկ Արևմուտքը—ամենաշատը մինչև դասակարգը։ Եվ ունեցել է էնպես թռիչքներ—ինչպես ֆրանսիական, անգլիական մեծ խարտիան — մարդու իրավունքը...
Երկուսի սինթեզը։