Այս էջը հաստատված է
Նա գիտի, թե ինչ են ասել զանազան մեծ մտածողներ, բայց չգիտի, թե ինչ պետք է ասի ինքը, նա տեսնում է, ուր են ձգտում մեծ ժողովուրդները, բայց չգիտի ուր ձգտի ինքը — ու մոլորված, շփոթված պտտում է տենդագին ճիգի մեջ, որոնում է իր ճանապարհը[1]։
Ի՞նչ է ուզում ինքը—հայ ժողովուրդը, ո՞րն է նրա գոյության խորհուրդը։ Սրանք ժամանակավոր ու մասնավոր հարցեր ու հոսանքներ են, որոնք հարուցվում, հուզվում ու վճռվում են մի որոշ տարածության վրա ու մի սերունդի մեջ — բայց հայության ոգին ի՞նչ ունի ասելու ժամանակների ու մարդկության համար։
- ↑ Տիրող երկրների վերաբերմունքը մեծապես ազդելու է նրա ճամփի վրա, թե ինչ ընթացք կառնի նա։