Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ո՞վ են եկողները։ Ռուսահայերը և մասամբ պարսկահայերը: Ո՞ւր են մյուսները, ո՞ւր է մանավանդ տաճկահայը։ Տաճկահայերից, եթե չենք սխալվում միմիայն մի հոգի է արձագանք տվել մինչև այսօր— պ. Ա. Չոպանյանը։ Այս ի՞նչ կնշանակի, ինչո՞վ բացատրենք։ Ո՞վ է կարող բացատրել այս տարօրինակ, շատ տարօրինակ երևույթը։

7.<ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՍՊԱՐԵԶՆԵՐ ԿԱՆ…>

Թիֆլիս, 14 ապրիլի

Մեր կյանքում ասպարեզներ կան, որ չեն ապահովում իրենց աշխատողներին ու նրանք՝ այդ աշխատավորները, տեղահան են լինում, իջնում են այլ ասպարեզ։

Գեղեցիկ գրականությունը հնար չի տալիս իրենով զբաղվելու՝ գրողները խաղաղ Պառնասից ընկնում են մամուլի աղմկալի հրապարակը։

Իրենց հերթին՝ տեսնելով, որ մամուլը չի վարձատըրվում՝ հրապարակախոս ուժերն Էլ այդտեղից հեռացել ցրվել են ուրիշ ասպարեզներ, ուր կարելի Է աշխատել ու ապրել։

Միշտ դեպի ներքև, միշտ դեպի ներքև, ու ամբողջ կյանքն Էլ իջնում Է ներքև։ Արդ, ինչպե՞ս վերադարձնենք այդ ուժերը իրենց տեղը, որի համար ծնված են, ինչո՞վ կապենք նրանց իրենց գործի հետ։ Պատասխանը մեկ Է և պարզ։ Պետք Է ապահովել այդ ասպարեզները։ Նրանք հեշտ չեն հեռացել ու երբեք չեն մոռանում իրենց լքած ասպարեզը, իրենց հոգու հայրենիքը ու սիրով կվերադառնան, միայն թե պետք Է վարձատրել, պահել, ապրեցնել…

«Հորիզոնը», խոր զգալով այդ պահանջի արդարությունը, անցյալ տարի հրապարակական խոստում արավ՝ վարձատրելու մի շարք աշխատակիցների։

Բայց այդ բարի ցանկությունները և հայ թերթի իրական պայմանները իրար չեն բռնում։ Եվ ահա նա, թեև ռուսահայ թերթերի մեջ ամենատարածվածն Է, ճնշվում Էր իր խոստման տակ։