Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անկարելի եղավ այդպիսի մի տարրական աոաքինության հանդես ցույց տալ։

Բայց ի՞նչ հրաշքով պիտի պահվի մեծագործ Միության գրադարանը։ «Տարակույս չկա,―կարդում ենք մենք,―որ ամեն հեղինակ պիտի փութա այսուհետև իր երկեն մեկ կամ ավելի հատորներ նվիրել Միության»։

Ուրեմն, դարձյալ և դարձյալ այն, ինչ արդեն չափազանց հայտնի է, չափաղանց զզվացրել է մեզանում։

Բազմաչարչար հայ հեղինակը, որ պարտքով―պատուհասով գիրք է հրատարակում և չգիտե, թե գոնե իր ծախսը հետ է ստանալու, «պիտի փութա»։ Անտարակույս, անվերապահ «պիտի փութա» իր աղքատությամբ հարստացնելու մեծ և փառավոր Միության գրադարանը, որպեսզի այն Միությունը միջոցը ունենա գրասեր կոչվելու, բարերարություն անե հայ ժողովրդին՝ նրան հրամցնելով ձրի ստացած գրքեր։

Անմա՜հ բարերարություն․․․

Երբ հայ հեղինակի կաշին քերթում են իրանց ազգասիրական դիմումներով մի որևէ ծխական, հազիվ շունչ քաշող դպրոց, մի որևէ կորած ու սոված գյուղ, այդ դեռ կարելի է հասկանալ:

Բայց ի՞նչ կասեք դուք այս դեպքում։ Չորս հազար հայեր մուրացկանություն են անում հայ հեղինակներից, որոնց թիվը, ո՞վ գիտե, 100֊ի էլ չէ հասնում։

Չորս հազար մուրացկաններ․․․

Այն էլ ի՞նչ մուրացկաններ։ Կահիրեի բարեգործական միությունը իր անդամների մեջ հաշվում է մի քանի մարդկանց, որոնք մեկից ավելի միլիոններ ունին։

Ինքը, այդ՝ 4 000 հոգուց կազմված Միությունը գրպանում ունի 22 հազար անգլիական ոսկի։

Եվ մուրագածը ի՞նչ է, գիտեք։

Հայ հեղինակների գործերը—այս հո ամենքին հայտնի է—էրնեստ Լրրուի կամ Հաշետի հարյուրավոր ֆրանկներ արժեցող հրատարակությունները չեն։