Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայ հեղինակի գրքերը, մեծագույն մասամբ, 1—5 ղրուշ, 10— 50 կոպեկ արժող լղարիկ բաներ են։

Ահա այդ են մուրում չորս հազար հայերը և նրանց 220 հազար ռուբլին։

Ավելի հեռու գնալ, ճշմարիտն ասած, անկարելի էլ է:

Ահա մի ամբողջ ազգ, որ իր գրականությանը նայում Է Ի միջի այլոց» ֊ի տեսակետից։

Ի՞նչ Է անում դրանով այդ ազգը։

Նա իր մահվան դատավճիռը, իր անէացման հրամանագիրն է ստորագրում իր ձեռքով։

9. ՄԻ ՆՈՐ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ

Նորից նա, Համբարձում Առաքելյանը, — ուրիշ ո՞վ կարող Է լինել այս վերնագրի տակ զետեղվող հերոսը։

Պոլիս Է գնացել՝ իրան ցույց տալու և իր գրական ֊հրապարակախոսական հմայքի պտուղները վայելելու համար։ Ինքն իր ձեռքով գրում և հավատացնում Է, որ թուրքաց մայրաքաղաքը իրան ընդունել Է գրկաբաց, ծայրեիծայր հիացական հառաչանք դարձած։ Հասարակ ճանապարհորդություն չէ դա, այլ ամբողջ մի հաղթական գնացք։ Եվ ո՞վ գիտե, գուցե Ֆաթիև Մեհեմեդն էլ իրան այնպես չէր զգում Բոսֆորի ափին, ինչպես այսօրվա «Մշակի» ավագ, խմբագիրը (սա Հ. Աոաքելյանի պոլսական տիտղոսն է)։

«Ավագ խմբագիրը» գրում է, իսկ Թիֆլիսում նստած «կրտսեր խմբագիրը» տպագրում է։ Մնում է, որ հավատացողներ գտնվեն։

Սակաւն ո՛չ աշխարհագրական դիրքերի փոփոխությունը, ո՛չ փառքի ու պաշտամունքի գագաթնակետը չեն ազդել և չեն ազդի Հ. Աոաքելյանի բարոյականի վրա։ Եվ ահագին մայրաքաղաքի կուռքը դարձած րոպեին էլ նա շարունակում է մնալ խարդախող, մանր ինտրիգան։

«Մշակի» № 204֊ի մեջ «ավագ խմբագիրը» կրտսեր խմբագրին պատմում է իր տեսակցությունը պատրիարքական տեղապահ Մանկունի արքեպիսկոպոսի հետ և խոսակցությունը կաթողիկոսական ընտրությունների մասին։