Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընթերցողներին արդեն հայտնի եղավ հռչակավոր ստախոս Համբարձում Առաքելյանի Պոլիս գնալու միսիան, նրա այցելութ յունները պաշտոնական և գահընկեց անձնավորություններին և նրա միտումնավոր ու բռնազբոսիկ բացատրությունները պարզ ցույց են տալիս, որ հին լարախաղացը իր խլուրդային գործունեությունից արդեն անցել է բացարձակ գործունեության և այժմ դաշնակիցներ է որոնում բլոկ կազմելու և Օրմանյանին կամ նրա ճետերից մեկին կաթողիկոսացնելու։

Երևում է, որ օրմանյանական խմբակի մյուս թևն էլ քնած չէ և վարագույրի հետևում մի իսկապես որ խլուրդային գործունեություն է սկսել։

«Ժամանակ» թերթը բաց է անում Բաբկեն եպիսկոպոս Գյուլեսարյանի «գաղտնի» գործունեության վարագույրը։ Ահա այդ գործունեության պատկերը.

«Ամենայն հայոց կաթողիկոսական ընտրությունը պիտի կատարվի 1911 թվականի դեկտեմբերի 11-ին, ս. Էջմիածնի մեջ։

Ազգային պատրիարքարանեն ալ հրահանգներ տրված են մեր առաջնորդներուն, որպեսզի կաթողիկոսական ընտրության մասնակցելու համար հիմակվնե րնտրվին յուրաքանչյուր վիճակեն երկու պատգամավոր, որոնց մեկը եկեղեցական՝ վիճակին առաջնորդը կամ առաջնորդական տեղապահը կամ փոխանորդը, իսկ մյուսը աշխարհական, շնորհքով անձ մը։

Շատ փափագելով, որ դուք և ձեր աշխարհական պատգամավորը անձամբ մասնակցիք ընտրության։

Իսկ եթե բացարձակապես անկարելի պիտի ըլլա ձեզ համար անձամբ երթալ Ս. էջմիածին, ընտրության ատեն, պետք է հիմակվընե այնպիսի անձեր փոխանորդ նշանակել ձեր կողմեն, որոնք վստահելի ըլլան և արժանապես ներկայացնեն ձեզ։