Մենջ առիթ ունեցանք ճանչնալ Կովկասի մեջ այնպիսի անձնավորություններ՝ որոնք վստահելի են ամեն կերպով, հետևաբար մեր սուրբ և սիրելի եկեղեցվո այս կերպով ալ ծառայություն մը ընելու նպատակով, պարտք կզգանք հանձնարարել ձեզ այդ պատվական անձնավորությունները ներփակ ցանկով, և դյուրացնել ձեր րնտրության գործը։ Կրնաք ձեր ուզածն ընտրել այս ցանկեն։
Վստահ ենք, որ ձեր ընտրած փոխանորդները մեր ս. եկեղեցվոյն և Ս. Էջմիածնի սիրուն, ձեր անունով բոլորովին հոժարությամբ ներկա պիտի ըլլան ընտրության և պիտի կատարեն իրենց վրա դրված պարտականությունները։
Սպասելով ձեր պատասխանին
Մնամ աղոթակից
Բաբկեն եպիսկոպոս
Վերոհիշյալ շրջաբերականին նմանները ղրկված են Տրապիզոնի, Սամսոնի, Պաղտատի, Տիգրանակերտի, Կարինի, Զմյուռնիայի, Եդեսիո և Երզնկայի առաջնորդարանները, ինչպես նաև Բաբկեն եպիսկոպոսի վստահելի անձնավորու֊ թյուններուն։ Այս շրջաբերականներուն ներփակված է ցանկ մը՝ որուն մեջ նշանակված են մեկ եկեղեցականի և երկու աշխարհականի անուններ։ ներկայացված կրոնականները և աշխարհականները անոնք են, որոնք Ազգային ժողովի վերընտիր նիստին երկու հանրագրեր ստորագրելով, ղրկած էին և որով կփափագեն, որ Օրմանյանի խնդիրը շուտով լուծում գտնե Ազգային ժողովին մեջ։
Վերոհիշյալ գավառի առաջնորդարաններեն եկած գրեր կհարցնեն Պատրիարքարանի, թե արդյոք Գաղատիո մեջ հակաթո՞ռ մը հաստատված է։ Վարչությունը, այսօր նիստ գումարելով, ստիպողաբար Պոլիս պիտի կանչե Տ. Բաբկեն եպիսկոպոսը, որպեսզի իր այս հակաօրինական և պախարակելի ընթացքին համար բացատրություններ տա։
Բաբկեն եպ <իսկոպոսի> դեմքը բնորոշելու համար «ժամանակ» թերթը գրում է