Ինչպես մենք շեշտել ենք մի քանի անգամ, կղերական բանակը կաթողիկոսական այս ընտրությունների ժամանակ իր բոլոր ուժերը հավաքել է, ձեռք է մեկնել նույնիսկ իր երեկվա ոխերիմ թշնամիներին, միայն թե կարողանա իր նպատակին հասնել: Նրա բոլոր քայլերն այդ են ցույց տալիս :
Եվ ահա այսօրվա ժողովներին նույն այդ մարդիկ և դրանց հետ այսօր համբուրվող երեկվա «ազատամիտները» բլոկ կազմած՝ ասպարեզ պիտի գան ժողովրդի անունից խոսելու ու նրա անունով իրենց ծրագիրներն իրագործեքու։
Սակայն ո՝վ Է մեղավոր, որ այդպես է: Եթե ժողովուրդը գիտակցում էիր իրավունքները, թող ասպարեզ գա ինքը իր կողմից խոսելու ե իր ներկայացեւցիչներն ընտրելու և ոչ թե ինքնակոչ փոդրադչիներին ծախե իր իրավունքը։ Ժողովուրդը թող մտածե ո՛ւ տեսն և ո՞ր սկզբունքներնեն են իր շահերին համապատասխան և ո՛ր մարդկանց ընտրեվով իր ցանկությունները արտահայտած կլինի կաթողիկոսական թեկնածվի վերաբերմամբ։ Մենք այստեղ ու նորից անելու ենք և ոչ էլ կրկնելու այդ սկզբունքների նշանակությունը, միայն մի ցանկություն կարտահայտենք այն, որ ժողովուրդը իր բոլոր խավերով շտապե ա յսօրվա ընտրություններին և իր ուզած ու ցանկացած մարդկանց ընտրե։
15. ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՆԿՈԻՄԸ
Խնդիրը այսպես Էր դրված։ Օրմանյանի և օրմանյանականների դեմ։ Այսպես Էր դրված հայ Հառաջադեմ ուղղության տարրերի կողմից, միանգամայն հավատարիմ այդ ուղղության սկզբունքներին, ոգուն ու տրադիցիաներին։ Եվ մենք այդպես Էլ գնացինք անշեղ։
Մենք անկարելի համարեցինք ու անհնարին, որ հայ ժոդովուրդը Խրիմյանից ու Իզմիրլյանից հետո նույն գահին բարձրացնի միանգամայն հակառակ տիպի մի հոգևորականի, որ հանդիսավոր կարող է երդվել թե Աբդուլ Համիդ սուլթանի կամքր ինձ համար նախախնամության կամքն է: