Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դա մենք համարեցինք գերագույն անարգանքը հայ ժողվըրդի պատմությանը և ծանր վիրավորանք՝ մեր ազգային արժանապատվության զգացմունքին, որ չի կարելի արդարացնել ոչ մի առարկությամբ։ Ազգերը կարող են տանել նույնիսկ զարհուրելի կոտորածներ, բայց զարհուրելի ստորացում՝ ընդունել կամ ներել չեն կարող։ Մենք դեմ ենք եղել Օրմանյանին՝ նրա օպորտունիստ բնավորությունն՝ ու հակաժողովրդական հոգին ճանաչելով։ Դեմ ենք եղել գիտենալով նրա արատավոր վարչությունը, որի համար հենց այսօր պատասխանի Է կանչված Պոլսի Ազգային ժողովի առաջ 1։ Դեմ ենք եղել՝ աոաջ գալով հայոց եկեղեցու ոգուց ու բնավորությունից, որի հայրապետական գահին բազմել են և թերուս մարդիկ, և վարչական ընդունակություններից զուրկ մարդիկ, բայց եզվիտ՝ երբեք 2։

Մենք, պարզելով հոսանքներն ու սկզբունքները, տվինք նրանց հիմնական տարբերությունը և, առանց կանգնելու այս կամ այն թեկնածվի վրա, մատնացույց արինք մի քանի հոգևորականների, որոնք եթե ուրիշ բարձր առաքինություններ չունենան, համենայն դեպս չեն ներկայացնում մեր աչքում այն վտանգը, ինչ որ կարող են բերել Օրմանյանն ու յուրայինները։

Օրմանյանի դեմ; Եվ մեր պարծանքն ապահովված Է Էս գլխից որ թեկուզ մի որևէ հրաշքով Օրմանյանն ընտրվի էլ, հայտնի պետք է լինի, որ մենք եղել ենք նրա դեմ։

Թե ինչու «Հորիզոնը» Թիֆլիսում չմիջամտեց ընտրություններին ու չկազմակերպեց և թողեց տերտերների ու վաճառականների բլոկին, դրա համար մենք ունենք մեր լուրջ պատճառները և այդ մասին կխոսենք մի ուրիշ անգամ, և Թիֆլիսի պատգամավորի խնդիրը չի, որ զբաղեցնում էմեզ, այլ ավելի ծանր երևույթներ, որ հանդես եկան հենց այդ ընտրությունների ժամանակ։