Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դուք ինչքան կուզեք հերքեցեք, թե Մուրադբեկյանը թեկնածու չի դրված մեր կողմից, այլև մենք ենք նրան անհարմար համարել. նա ամեն անգամ խոսք ընկնելիս կկրկնի նույնը—Մուրադբեկյանն է ձեր թեկնածուն։

Հերքեցեք և ապացուցեք, որ դուք չեք Պոլիս ցուցակ ուղարկել և մասնակից չեք դրան։ Այդ նրա համար միևնույն է, դարձյալ իրանը կասի։ Վերջը թեկուզ գտնի կամ մեղադըրի ուրիշին էլ. օրինակ հենց այսօր տպել է, թե տեղակալն է ղրկել։ Այդ ոչինչ չի նշանակիլ: Հենց միևնույն համարում կրկնում է—«Հորիզոնն» է ուղարկել:

Մի խոսքով ոչ մի բան չե օգնիլ: Շատ ետևից կրնկնեք կհայհոյի, իսկ եթե դուք էլ համբերությունից դուրս եկաք ու իրեն հայհոյեցիք—կուրախանա և կսկսի չքմեղ ձևանալով գոռալ, «տեսնո՞ւմ եք, ինձ հայհոյում են․․․ այդպես հայհոում էին և հանգուցյալ Գր. Արծրունուն․․․»:

Մարդ կանգնում ու ակամայից հարց է տալիս իրեն. ինչո՞ւ և ի՞նչպես է ապրում մեր մեջ այս զզվելի տիպը։ Արդյոք մեր կյանքում գոյության իրավունք ունի՞ սա։ Եվ գալիս եք այն տխուր եզրակացությանը որ, այո, իրավունք ունի, սա մեր կյանքի ապականությունից ծնված հարազատ որդն է և հասարակությունը, տարիների ընթացքում հասու լինելով նրա բոլոր ստերին, կեղծիքներին, հայհոյանքներին ու զրպարտություններին, ոչ միայն տակավին տանում է նրան, այլ դեռ արտադրում է նրա նման նորերը։

Եվ այս երևույթը զարհուրելի է։ Եվ սրա համար էր, որ անցյալ հոդվածը վերջացնելով ասում էինք, թե այս երեվույթը մեզ ավելի մեծ մտահոգություն է պատճառում և ավելի լուրջ խնդիր է, քան կաթողիկոսական ընտրությունը։

նա գոյության իրավունք ունի և դեռ երկար կարող է սուտ խոսել, զրպարտել ու հայհոյել:

Նույն «Մշակը» նույն համարում առանձին վերնագրով հայտարարում է, թե «Հորիզոնը» աղավաղել է իր հաղորդած