Եվ եթե նա զզված երես է դարձրել ու հեռացել, միմիայն իրենցից, այդ ստախոսներից ու խաբեբաներից, որոնք միշտ մի հոգս են ունեցել՝ ինչքան կարելի է իրենց շփոթել Արծրունու հետ և շահագործել նրա անունն ու հիշատակը;
Պետք է ասենք՝ սուտ է ասում, Սուրենյանի օրով, Հովհ. Թումանյանը երբեք չի եղել Թիֆլիսի կոնսիստորիայում և բնավ նրա հետ մի որևէ առնչություն չի ունեցել։
Պետք է ասենք՝ սուտ է ասում, պատվիրակների ընտրությանը «Հորիզոնը» կանդիդատների չի առաջարկել առհասարակ, չի առաջարկել և Ներսիսյան Դպրոցի տեսուչ Յ. Խունունցին, ոչ էլ քաղաքագլուխ Ա, հատիսյանին, որը իսկի չի էլ եղել այդ օրը ժողովում:
Նույնիսկ այն եկեղեցում, ուր ինքը՝ այդ համազգային ստախո՛սը, նախագահ է եղել, «Հորիզոնը» ոչ մի անուն չի տվել։ Ւսկ Քամոյենց եկեղեցում եթե պայքարր տաք է եղել, դարձյալ հորիզոնականները չեն պատճառը, այլ մշակականները, իրենց աշխատակից Ա. Աթանասյան, բժ. Ե. Մինասյան, Հ. Մելիք֊Բախտամյան, և ուրիշները, որոնք վերջապես զզված ու զայրացած դրանց ընթացքից, կանգնել էին դեմ ու կռվում էին բացարձակ։
«Հորիզոնբ» եթե մասնակցեր, դրանք լավ գիտեն, որ կտեսնեին այն թիվը, որի առաջ փախել են իրենք։ Թող հիշեն Հենց վերջին Ներսիսյան դպրոցի ընտրությունը։ Թող հանեն այսօրվա կաթողիկոսական րնտրության թվերը, երբ ասպարեզը միայն իրենց էր թողնված և Ներսիսյան դպրոցի թվերը, որպեսզի տեսնեն ու համոզվեն, որ նույնիսկ կադետա―կղերա―պահպան ողական բանակի միությունն էլ փոքր է նրանց առաջ:
Բայց դուք ինչքան կուզեք բռնեցեք նրա ստերն ու դեմ արեք իր աչքին, դրեք աշխարհքի առաջ, արևե լույսի տակ, նա իրենը կշարունակի:
Նա որտեղ հարկավոր է՝ հավատացնելով, թե Սուրենյանր չի մեր թեկնածուն, միաժամանակ անվերջ կպնդի, թե նա է։