Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանավանդ,ինչպե՞ս պիտի իրագործե իր ընտրող ժողովրդի ցանկությունը։ Ենթադրենք մի րոպե, որ այսինչ թեմի ժողովուրդը իր պատգամավորին հրահանգել է ձայն տալ անպատճառ այսինչ թեկնածվին։ Պատգամավորական ժողովում այդ պատգամավորը հանկարծ փոխում է իր առաջվա կարծիքը թեկնածուների վերաբերմամբ և քվե է տալիս հակառակ մարդուն, ժողովուրդն ինչպե՞ս ստուգե այդ։ Իհարկե, ժողովուրդը ընտրում է նրան, ում համապատասխան է գտնում իր հայացքներին, սակայն քի՞չ կան մեր մեջ իրենց համոզմունքները ամեն օր փոխող մարդիկ։ Կամ պատգամավորական ժողովում իր հայացքը փոխող անձնավորությունը,եթե ազնվության կանոներին հետևում է, պիտի հեռագրով հրաժարվի իր պաշտոնից։ Սակայն ազնվության կանոններից շեղվող անձնավորություններ քի՞չ կան մեր մեջ։ Ահա այս հանգամանքներն աչքի առաջ ունենալով, ժողովրդին հնարավորություն տալով հսկելու իր պատգամավերների գերծնեության վրա, մենք գտնում ենք, որ պատգամավորները պիտի կաթողիկոսական ընտրությունը կատարեն ոչ թե գաղտնի, այլ բաց քվեարկությամբ։ Այստեղ քաշվելու, ճնշում գործ դնելու մասին խոսք չի կարող լինել, որովհետև ընտրող պատգամավորը ամենից առաջ իր ընտրող ժողովրդի ձայնն է բերում և ոչ հատուկ իր անձնականը։ Եվ այդ ընտրությունը գաղտնի անելու պահանջ դնողները հեռու են սկզբունքից և դրանով դավաճանում են ընտության ազնիվ պահանջներին։ Մեր կարծիքով, եթե հնարավորություն կա, սրբազան տեղակալը իսկապես պիտի դիմե կառավարությանը,պատգամավորական ժողովում ընտրությունը բաց կատարելու համար։

>1. <ԻՆՉՊԵՍ ՀԱՂՈՐԴՈՒՄ Են ԷՋՄԻԱԾՆԻՑ…

Թիֆլիս, 29 Հոկտեբր<երի>

Ինչպես հաղորդում են էջմիածնից, ներքին գործերի մինիստրը կարգադրել է, որ յուրաքանչյուր թեմ իրավունք