Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ուստի―պիտի ողջունել միայն այն կարգադրությունը, որով այս երկուսին զրկում է ավելորդ 88 ձայնից։

Սակայն այս չի նշանակում, թե երբ մի թեմի ժողովուրդ իր շրջանում հարմար անձնավորություն չգտնելով կամ մի քանի հարյուրների հասնող ճանապարհածախքը չկարողանալով վճարել, ընտրում է էջմիածնին մոտ գտնվող մի ուրիշ թեմից ներկայացուցիչ, պիտի նրան զրկել իր ձայնից։

Այս մտքով էջմիածինի Սինոդն արդեն դիմել է Կովկասի փոխարքային, որ համաձայնության գալով ներքին գործերի մինիստրության հետ Կաթողիկոսի ընտրությունը թողնեն անփոփոխ, առանց սահմանափակելու, նախկին ձևով։

22. ՆՈՐԻՑ ՈԻ ՆՈՐԻՑ…

Թիֆլիս, 30 Հոկտեմբ<երի>

Ժողովրդի ծանոթությունից ենք խոսում, ազդերի՝ միմյանց հետ շփումից ենք խոսում շարունակ, տարիներից ի վեր, և այսօր մամուլի ղեկավարներն են անծանոթ միմյանց։ Մասնավորապես մեր հարևան թուրք և վրացի մամուլի ղեկավարները գեթ ամենաչնչին չափով չեն հետաքրքրվում հարևան մամուլով, գրականությամբ, հարևան ազգի մեջ տեղի ունեցող անցուդարձով։ Այս առաջին անգամ չէ, որ մենք խոսում ենք «Հորիզոնի» էջերից այս ցավոտ հարցի առթիվ։ Առաջինը չլինելով, վերջինն էլ չէ, և մենք շարունակ պիտի այս հարցն արծարծենք ու դատապարտենք մեր հարևան ինտելիգենցիային, մինչև որ վերջինս սթափվե իր անտարբերությունից և լցվի բուռն ու անկեղծ ցանկությամբ՝ ծանոթանալու հարևան ազգի մտածողության հետ։

Ծանոթանալու ո՛չ կողմնակի, մանավանդ կողմնակի պղտոր աղբլուրներից, այլ անձամբ և իսկական աղբյուրներից։ Եթե այդպես չլինի, այն ժամանակ մենք կխաբենք մեջ, թե ծանոթանում ենք հարևան ժո ղովուրդների հետ, գիտենք նրա ինտելիգենցիայի մտածումները և այս մտածումների տարբեր հոսանքները։ Զարմանալի բան. Կովկասյան թերթի