խմբագրությունը թեև ծանոթություն է դնում, թե համաձայն չի հեղինակի մի քանի ձևակերպությունների հետ, բայց տպում է, և այդ հոդվածում հայոց գրողների առաջին ընդհանուր ժողովի և ժողովականների հասցեին թույլ են տըրված այս տեսակ արտահայտություններ, «պղնձե ճակատների հնչուն դատարկություն»․․․ «բալվանների շարք», «խամաճիկներ» «Թիֆլիս մեյդան», «հայկական կլակյորներ» և աըլն ,և այլն, (տե՛ս «Մշակ», 1912,№235):
Այսուամենայնիվ, Գրողների ընկերության նորընտիր վարչությունը «կոչ» է ուղղում բոլոր հայ գրողներին, նրանց թվում և «Մշակի» խմբագրությանը, անդամագրվելու Հայ գրողների ընկերությանը։ «Մշակը» այս կոչին ի պատասխան հայտարարում է, թե ինքը վերապահությամբ է վերաբերվում այս նոր ընկերությանը, հայտարարում է կուսակցական. պատճառ բռնելով այն հանգամանքը, որ ընկերությունը ունի քվեարկության եղանակ, հայտնում է, թե վարչության ընտրության ժամանակ վիպասան Շիրվանզադեն ընտրական քվե չստացավ, մինչդեռ Շիրվանզադեն ոչ ներկա էր եղել և ոչ էլ քվեարկել 4, գրում է, թե հասարակությունը զգուշ ու սառն է վերաբերվում դեպի ընկերությունը, և, առաջ բերելով Բաքվի «Каспий» թերթի հոռի կարծիքը, ինքըն էլ միանում է նրա հետ, թե Հայ գրողների ընկերությունը կործանվելու է («Մշակ», 1912, №248)։
Այս ամենից հետո, չնայելով րնկերությանը անդամագրվում են, ընտրվում են ու ընդունվում են անխտիր բոլոր հոսանքներից, և հենց իրեն «Մշակի» մոտիկ աշխատակիցներից, նույն ուղղությամբ շարունակելով իր թշնամանքը, նույն թվականի № 268-ում «Մշակը» գրում է, թե «ինչպես գիտենք… այդ նորակազմ ընկերությունը իր առաջին քայլերը հիմնեց նեղ կուսակցական, թայֆայական հողի վրա», գրում է, թե գրականության հետ կապ չունեցող մարդիկ ընդունվում են, իսկ իսկական գրողը սևանում, թեև միանգամայն ոչ մի գրող չէր սևացած։ նորից առաջ բերելով «Кacпий» թերթի կարծիքը, պնդում է, թե Հայ գրողների ընկերությունը