Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պետք է քայքայվի, և նրա տեղը պետք է կազմվի նոր ընկերություն։ Գրում է, թե՝ իրանց արժանիքն ու ար֊ ժանապատվությունը ճանաչող գրողները կամ ժուռնալիստները չեն կարող մոտենալ այդպիսի ընկերության, և հասարակությունն էլ դեպի այդ ընկերությունը հավատ ու վստահություն չի կարող տածել («Մշակ», 1912, № 268)։

Չնայելով նաև այս ամենին՝ Հայ գրողների ընկերության վարչությունը այդ օրերում, կազմակերպելով ընկերության անդրանիկ երեկույթը, հրավեր է ուղարկում նաև «Մըշակի» խմբագրությանը՝ ներկա լինելու Հայ գրողների ընկերության անդրանիկ երեկույթի բացմանը։ Այս ժամանակ Հ. Առաքելյանը բացակա էր Թիֆլիսից և հանգ <ուցյալ> Ա. Քալանթարը, որ ներկա էր հանդեսին5, տեսնելով հասարակության ոգևորությունը և մեր ազգային-հասարակական հաստատությունների ներկայացուցիչների լիասիրտ շնորհավորանքները, առաջ եկավ և շնորհավորեց ու հրապարակավ ասաց. «Թեև որոշված չէ մեր խմբագրության մեջ և ես խոսում եմ հանպատրաստից»...։ Աակայն այս պատահական դեպքը ոչինչ չփոխեց «Մշակի» թշնամական ընթացքի մեջ, որի ապացույցներից առաջ բերինք վերևը ընկերության բացման հենց սկզբնավորությունից, հենց առաջին ժողովից մի ամեն չափից ու սահմանից դուրս անարգ ու տգեղ վերաբերմունք, որը գնալով, գնալով հետզհետե ավելի ու ավելի այլանդակ կերպարանք առավ ու դարձավ այնքան անտանելի, որ հարկադրեց վարչությանս այս տարի անել արդեն հայտնի խիստ որոշում: Բայց մեր նպատակն էր, առանց մտնելու հետագա տարիների շրջանը, միմիայն ընկերության սկզբնավորության օրերից փաստեր բերելով, ակներև ապացուցանել, որ այդ խմբագրության թշնամությունը Հայ գրողների րն կերության դեմ՝ ոչ նոր է և տառի ու տպի տոնից հետո, ոչ էլ այն պատճառով, որ առաջ է բերում «Մշակը», թե հատուկ երեկույթ չնվիրեցինք այդ տոնին։

նույնպես ճշմարիտ չէ այն բացատրությունը, որ տալիս է «Մշակը», իբր թե երբ նկատել է, որ ընկերության