Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընկերության գրական երեկույթների մուտքը ազատ է եղել բոլոր թերթերի Համար, Թիֆլիսում գտնվող բոլոր հայ թերթերի աշխատակիցները, նրանց թվում «Մշակի» մոտիկ աշխատակիցներն ու նույնիսկ խմբագրության մեջ ծառայող աշխատակիցները եղել են ընկերության անդամներ, միշտ երեկույթները բաց են եղել նրանց առջև, նույնիսկ հաճախել են, բայց այսուամենայնիվ տեղեկություններ չեն տպվել։

«Մշակի» մեջ Հայոց գրողների ընկերության գործունեության, նրա գրական երեկույթների կամ նրա ընդհանուր ժողովների ու որոշումների մասին։

Տոմսակի խնդիրն էլ անցյալ նոյեմբերին հարուցել է «Կովկասի լրաբերի» խմբագրությունը, և նրան առանձին տոմսակ տալով—տվել ենք և մյուսներին։ Սակայն նույնիսկ այդ ժամանակից էլ չէին տպվում տեղեկություններ «Մշակի» մեջ, և հենց այդ ժամանակից էլ նա հետ ուղարկեց ընկերությանս գրությունները, և միմիայն վերջերս է, որ սկսել է հաշիվ տպել, վարչությանս արած որոշումից հետո, մի հանելուկ, որի բացատրությունը թողնում ենք իմացողներին։

Այս ամենին եթե միացնեինք և 1913 ու ներկա 1914 թվականների փաստերը, հիրավի, չափազանց ավելի ծանր Էր լինելու տպավորությունը և ավելի շատ Էր արդարացնելու վարչությանս կայացրած խիստ որոշումը:

Եվ որովհետև տակավին անընդհատ շարունակվում են թշնամական հարձակումները, զրպարտություններն ու չարախոսությունները՝ վարչությունս, այս բացատրությունը հրապարակելով, փաստերը պաշտոնապես դնում Է հրապարակ՝ այս թերթի վարմունքը ենթարկելով հայ ընթերցող հասարակության և հայոց գրականության պատմության դատաստանին։

Հայ գրողների Կովկասյան ընկերության վարչություն