Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



<Վ. Գ. ԲԵԼԻՆՍԿՈՒ ՀՈԴՎԱԾնԵՐԻՑ>

Անգլիացի Մորիերի «Հաջի բաբա»1 վեպը այսպիսի թթու2 հայրենասիրության գեղեցիկ և ճշգրիտ պատկերն է։ Մարդկային բնությունն ընկածին է սիրել ամեն մերձավոր, ինչ որ իրան, յուր հարազատը, և յուր հարենակիցը. բայց այդ սերը կա և անասունների մեջ, հետևաբար, ուրեմն, մարդու սերը պետք է բարձր լինի։ Անասնականի վրա մարդկային սիրո այդ գերազանցությունը կայանում է բանականության մեջ, որը մարմնականն ու զգայականը լուսավորում է հոգով, իսկ այդ հոգին ընդհանուր է։ Պետրոս Մեծի օրինակը, որ յուր հարազատ որդու մասին ասաց, թե՝ ավելի լավ է օտար լավը, քան սեփականն ու անպիտանը, ամենից լավ է պարզում և արդարացնում մեր միտքը։ Հարկավ, մասնավորից չի կարելի օրենք շինել ընդհանուրի համար, բայց համեմատության միջոցով կարելի է ընդհանուրը մասնավորով բացատրել։ Կարելի է չսիրել և հարազատ եղբորը, թե նա վատ մարդ է, բայց անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ որ էլ նա լինի. բայց հարկավոր է, որ այդ սերը չլինի մեռյալ բավականություն նրանով, ինչ որ կա, այլ կատարելության կենդանի ցանկություն։ Մի խոսքով՝ սերը դեպի հայրենիք միաժամանակ պետք է լինի սեր և դեպի մարդկությունը։

Եվ ահա կյանքի մասին մենք ասացինք բոլորը, ինչ որ ուզում էինք ասել, և թեև, ըստ երևույթին, դրա համար հեռացանք մեր խնդրից, բայց իսկապես միայն մոտեցանք նրա վճռին։

517