31 Սրա նման ~ սաստկագին գրված է տողերի արանքում, մատիտով, հազիվ ընթեռնելի։
32 Ս. Շահազիզի «Աշտարակ» բանաստեղծությունից է. ինքնագրում այս տողը՝ «Ծաղիկ քաղցրահոտ» ճշտված է ըստ Ս. Շահազիզի 1865 թ. ժողովածուի։
33 Մեջբերումը «Լևոնի վիշտը» պոեմից է։
34 «Հանգած Քնար» բանաստեղծությունից, բերված առաջին տողը («Չըհընչեց լարերդ և ոչ մի դաշնակ») բնագրում հաջորդում է «Մնացիր անշարժ…» տողին:
35 Թումանյանը, հավանորեն, մեջբերումը կատարել է հիշողությամբ և սխալվել, նա գրել է՝ «եվ նորա սիրտը և նորա հոգին»։ Ճշտված է ըստ Ս. Շահազիզի 1865 թ. Մոսկվայում հրատարակած բանաստեղծությունների ժողովածուի։
36 Տե՛ս Միքայել Նալբանդյանցի երկերը, հ. I, Ռոստով Դոնի վերա, 1903, էջ 14։
37 Պ. Դուրյան, Տաղք և թատերգությունք, Կ. Պոլիս, 1853, էջ 57։
38 Մեջբերումը կատարված է Ռ. Պատկանյանի «Բողոք առ Եվրոպա բանաստեղծությունից (Գամառ-Քաթիպայի բանաստեղծությունիցքը, Մ., 1864, էջ 119, Ռ. Պատկանյանի երկասիրությունները, Հ. I, Պ., 1893, էջ 147, 148)։ Թումանյանի մոտ վրիպում է երկրորդ տողում՝ «Եվ ոչ էլ ազատ ոգու նշան է…», ճշտված է ըստ Ռ. Պատկանյանի երկերի գիտհր, 1-ին հ. էջ 120-ի:
39 Ռ. Պատկանյանի «Վանեցոց չունվագը» բանաստեղծությունից. Գամառ-Քաթիպայի բանաստեղծությունքը Մ., 1864, էջ 140, «Ռ. Պատկանյանի երկասիրությունները», հ. I, Պ., 1893, էջ 170)։
40 Խորեն Գալֆայանի «Օրհնյալ որ սիրեն ըզհեգ Հայաստան» բանաստեղծությունը տե՛ս «Ստվեր Հայկականք», քերթվածք ի Խորեն արքեպիսկոպոսի Նար֊Պեյ, 1874 թ.։
41 Տե՛ս «Մատենագրութիւնք Մ. Պեշիկթաշլեանի», Կ. Պոլիս, 1870, էջ 44։
42 Տե՛ս «Ռ. Պատկանյանի երկասիրությունները», հ. I, Պ., 1893, էջ 211-214:
43 …Թեսավրոսն-նկատի ունի ժամանակի նշանավոր ճարտասան, իտալական գրականության ու արվեստի մեջ մեծ ճանաչում ստացած էմմանուել Թեսավրոսին (1592 —1675) և նրա գրքերը (Իմաստասիրութիւն բարոյական յօրինեայ յէմմանուէլէ Թէսաօրօսէի մեծանուն կոմսէ և իպատուական ասպետէ… թարգմ. ի հայր Վրթանէս վրդ. Ասկերեանց, Վենետիկ, տպ. Անդօնի Պօրթօլի, 1793, 805 էջ),