Թեսավրոսը ժամանակի գրական նոր դպրոցի՝ բարրոկոյի տեսաբանն էր իտալական գրականության ու արվեստի մեջ։ Հատկանշական է, որ ամեն տեսակ ստեղծագործության հիմքը նա համարում էր փոխաբերությունների (մետաֆորների) տեսությունը՝ գտնելով, որ հասկացողությունները պետք է արտահայտվեն այլաբանորեն և ոչ պարզ, անմիջական ձևերով։ Իր ճարտասանական օրենքները Թեսավրոսը քաղում էր ժամանակի կենդանի գրական առօրյայից՝ մեռյալ արվեստին տալով փիլիսոփայական խորություն (տե՛ս «История эстетики (Памятники мировой эстетической мысли) т. II, М, 1964, էջ 603, 624)։
44 Ինքնագիրն այստեղ պատռված է։
45 Ինքնագրում տեղ է թողնված օրինակների համար։
46 Տե՛ս № 41 ծանոթագրությունը։
47 Լամբրոնացի։
48 Բայրոնի «Չայլդ Հարոլդ» պոեմից մի հատված «Ինեսին» վերնագրով Թումանյանը թարգմանել է 1896 թ. (տե՛ս ՍՀ, Հ. IV, էջ 129-130):
49 Տե՛ս № 19 ծանոթագրությունը։
50 Տե՛ս Ղ. Աղայանց, Սրինգ հովվական. Երգեր, ոտանավորներ, առակներ, ընթերցարան մանուկների համար։ Տանը և ուսումնարանում։ Թ., 189, էջ 32:
Հ. Աղայան, Բանաստեղծություններ, Թիֆլիս, 1890, էջ 135:
51 Ըստ Աստվածաշնչի՝ Հակոբ նահապետը իսրայելցիների նախահայր Իսահակի 2-րդ որդին էր։ Եսավը Հակոբի ավագ եղբայրն էր, որն իր ավագությունը վաճառեց եղբորը՝ Հակոբին մի ափսե ոսպաթանով։ Այնուհետև Եսավի ոսպաթանը հիշվում է այն դեպքում, երբ մեկը ստիպված է լինում փողանակել որևէ բարձր բան չնչին կամ էժան բանի հետ (Աստվածաշունչ, ծննղ. 27,1-29):
52 1854 թ. Ռափայել Պատկանյանը երկու ուրիշ հայ ուսանողների հետ կազմակերպում է «Գամաո-Քաթիպա» գրական ընկերությունը։ Հիմնադիր անդամներն էին՝ Ռափայել Պատկանյան, Գևորգ Քանանյան և Մնացական Թիմուրյան, որոնց անուն– ազգանվան սկզբնատառերից։ ստեղծվեց Գամաո-Քաթիփա հավաքական կեղծանունը:
53 1955 թ. Պատկանյանը փոխադրվում է Պետերբուրգ և ընդունվում զինվորական– բժշկական ակադեմիա, ապա կարճ ժամանակ անց մտնում է համալսարանի Արևելյան բաժինը։ Պետերբուրգ ուսանելու տարիներին բանաստեղծը ձեռնամուխ է լինում «Գամառ-Քաթիպա» գրական ընկերության տետրերի հրատարակման կարևոր գործին, որտեղ տպագրված բանաստեղծությունների հիմնական մասը իր հեղինակածն էին: