հիմնական մասը իր հեղինակածն էին։ 1855 թ. սկզբին լույս տեսած «Գամաո-Քաթիպայի արձակ և չափաբերական շարադրությունների» աոաջին գրքի բնաբանը Կարամզինի հայտնի խոսքերն էին. «Գրե այնպես, ինչպես խոսում ես, խոսե այնպես, ինչպես գրում ես»։
Չնայած իր ունեցած որոշակի հաջողությանը, 1857 թ. տետրերի հրատարակությունը դադարեց, ընկերությունը ցրվեց, և Գամառ-Քաթիպա անունը մնաց Ռ․ Պատկանյանին, որպես նրա գրական անուններից մեկը։
54 Ռ․ Պատկանյանը Պետերբուրգում հիմնում է «Հյուսիս» շաբաթաթերթը, որի հրատարակությունը սկսվում է 1863 թ. հոկտեմբերի 1-ից։ Բացի բանաստեղծից և նրա կնոջից՝ Օլգա Ամիդիից, թերթին աշխատակցում էին Գաբրիել քահանա Պատկանյանը, Քերովբե Պատկանյանը, նկարիչ Հովհաննես Պատկանյանը (բանաստեղծի եղրայարը): Շաբաթաթերթը երկար կյանք չունեցավ, քանի որ, նախ, Պատկանյանը չկարողացավ հայթայթել անհրաժեշտ նյութական միջոցներ, ապա՝ ժամանակաշրջանը շատ աննպաստ էր, քանի որ հետադիմական ուժերը հալածում էին ազգային վերածնության գործիչներին, խոչընդոտներ ստեղծում իր շուրջը համախմբելու կարող աշխատակիցների։ Նա հետզհետե հեռացավ լրագրի աշխատանքներից, այն թողնելով հոր՝ Գ. Պատկանյանի տնօրինությանը։
55 Հիշտատակված պանսիոը հիմնվել է 1867 թ. և գոյատևել մինչև 1873 թ.։
56 «Արվեստական դպրոցն» ստեղծվում է 1879 թ. Նոր Նախիջևանի հիմնադրման 100-ամյա տարելիցի առիթով։ Տեսուչ է նշանակվում Ռ. Պատկանյանը, մնալով այդ պաշտոնում մինչև իր կյանքի վերջը՝ 1892 թ. օգոստոսի 22-ը;
57 Ռ. Պատկանյանի կենսագրությունից մեկ թերթ պակաս է։ 1873 թ. ապրիլին Պատկանյանը մեկնում է Թիֆլիս, նույն թվականի օգոստոսին կրկնում է այցելությունը։ 1879 թ. ուղևորություն է կատարում դեպի Թիֆլիս, Բորժոմ, Երևան, էջմիածին, Բյուրական։ 1877 թ. ամռանը մեկնում է Մոսկվա, Պետերբուրգ, այնուհետև՝ Թիֆլիս, Երևան, էջմիածին, ապա՝ Կ. Պոլիս և Տրապիզոն։ 1890 թ. նա մեկնում է Բաքու, Գանձակ և վերջին անգամ՝ էջմիածին։
58 Մ. Նալբանդյանը ծնվել է 1829 թվականին։
59 Մ. Նալբանդյանը արտասահման է մեկնել 1859 թ. մարտի 1-ին։
60 Տե՛ս Պ. Դուրյան, Տաղք և թատերագությունք, նամականի, Կ. Պոլիս, 1893, էջ 247, եղբորը՝ 1871 թ. նոյեմբերի 23-ին Իսկյուտարից գրած նամակից։
61 Պետրոս Դուրյանի՝ Խորեն Նար-Պեյին Իսկյուտարից գրած նամակից, թվագրված է՝ 1871 թ. հունվարի 22 (հավանաբար՝ Թումանյանը տարեթիվն ու ամսաթիվը շփոթել է)։ Սրան հաջորդող մեջբերումը կատարված Է