8 Հատվածը գրված է առանձին թղթի վրա։ Կան նաև ծրագրային նշումներ. «Մի սիրուն կտորից՝ որի մեջ կարծես խտացած է ժամանակի պատմագրությունը։
Վերքից հայ կանանց տագնապը 125, ապա Լաչինովի նկարագրությունը և не бойтесь I 156. 157։
Բայց գանք պատերազմին»։
9 Տե՛ս «Кавказский сборник» под ред. Е. Потто, т. I, Тифлис, 1876, стр. 129: «Отрывки из «Исповеди» Лачинова.
<Անցնելով Կովկասյան գիծը, դուք համարյա ոչ մի տեղ չեք հանդիպի մշտական նստակեցության,—պատմում է ռուս ականատեսը։ Վարժվելով միմյանցից վախենալուն, մեկը մյուսին թալանելուն՝ այդ դժբախտ երկրների բնակիչները համաձայն սրան կազմակերպում են իրենց տնտեսությունը։ Հողը ծառայում է պահեստ՝ նրանց բոլոր գանձերի համար, ավելորդ իրերը միշտ պահվում են պատրաստի փոսերում. ամենափոքր վտանգի դեպքում՝ մնացածները նույնպես թաքցվում են այնտեղ, և ընտանիքները՝ վերցնելով միայն ամենաանհրաժեշտը, տանում են իրենց հետ անառիկ լեռները, ձորերը, անանցնելի անտառները և՛ իրենց կյանքը, և՛ վախը>։
10 Տե՛ս «Դիվան հայոց պատմության», գիրք Դ, 1899, էջ 717. Հավելված Ա, «Յաղագս կաթողիկոսութեան Տեառն Ղուկասու Կարնեցւոյ և դաշնադրութեան Հայոց ընդ ռուսաց և կաթուղիկոսացն Ասոյ, որք նստան ի յետին ժամանակս»։
11 «Գերեվաճառություն» բառից առաջ կապույտ մատիտով նշված է «Ա՜խ, սիրելի հայ…»։
12 Տե՛ս «Кавказский сборник» под ред. В. Попе, т. I.. Тифлис, 1876. стр. 157.
Նկատի ունի հետևյալ հատվածը. <Не бойтесь не боитесь.- кричали они, бегущие навстречу неприятслю солдаты, перепуганным поселянам…».
13 «Ամենայն Հայոց կաթողիկոսությունը և Կովկասի Հայք XIX դարում», մասն Ա (1800—1832). աշխաաասիրյաց Աղեքսանդր Դ. Երիցյանց, Թիֆլիս, 1894, նշված էջերը։
14 Այս հատվածի կողքին՝ լուսանցրում կան գրառումներ. «Մինչև քրիստոնեությունը պարսիկների հետ են՝ Հռոմի դեմ։
Քրիստոնեությունից հետո սկսած «Խոս<րովից> ու Տրդատից, [որ] դաշն են կապում «ընդդեմ պարսից անաստվածից»։