Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

14 Այս նախադասությունից հետո ինքնագրում կան Սևարսամիձեին, Վելյամինովին վերաբերող երկու էջ գրառումներ։

Թումանյանը չի նշել, թե ինչ է հայտարարում Երմոլովը։ Գուցե խոսքը վերաբերում է վերջինիս՝ 1826 թ. հուլիսի 26-ին արձակած հրամանին (տե՛ս «Кавказский сборник», т. XXIII, стр: 22, 68), որտեղ ասված է։ «Недавно возвратился с Кавказской линии… здесь персияне гораздо безсовестнее, с большею гораздо наглостью начали делать нападения на войска наши…»:

15 Արտաբիլ, էնզելի բառերի վերևում նշված է՝ (Ջենդել?)։

16 Ինքնագրում՝ XVI. ճշտված է ըստ «Զաքարիա Սարկաւագի պատմագրութիւն», Վաղարշապատ, 1870։

17 Նույն տեղում, Հ. Ա, գլուխ ԼԸ՝ «Վասն գլուխ գրողացն», էջ 66։

18 Նույն տեղում, Հ. Բ, գլուխ ԿԶ՝ «Քաշանք աղջկանցն», էջ 138։

19 Շարունակությունն ավելացվում է ըստ ինքնագրի ծրագրային նշման՝ «ամբողջ գլուխը (մի թերթ) գրքից դնել 93—94, ապա՝ 99»։ Ներկայացվում է ըստ «Վերք Հայաստանի» 1908 թ. հրաաարակության նըշված էջերի։

20 Ինքնագրում փոխված է «ինչպես մի սուրու գառն ու մերը կորցրած ոչխար» արտահայտությունը։ Հավանաբար, իմաստից ելնելով, Թումանյանը ջնջել է և տեղափոխել «ոչխար» և «գառը» բառերը՝ դարձնելով «ինչպես մի սուրու ոչխար ու մերը կորցրած գառը», տողատակ նշելով սխալ։ «Վերք Հայաստանիի» բոլոր հրատարակություններում, նաև ինքնագրում այնպես է, ինչպես ներկայացված է մեջբերված քաղվածքում։

21 Տե՛ս «Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ», Վաղարշապատ, 1884, էջ 110. «Պատմութիւն նեղութեանց, զորս կրեցին ազգն Հայոց լառաջին Շահաբաս թագաւորէն» և գլխ. ԺԴ, էջ 122. «Միւս ևս պատմութիւն նեղութենց, զորս կրեցին ազգն Հայոց ի յառաջնոյ Շահաբաս թագաւորէն»։

22 Այս նախադասությունից առաջ սևագիր, տարբերակ հատված.

[Տեսավ նույն այս գազան [պետության] բռնակալության նույն հրեշավոր քաղաքականությունը, թշնամու հետ պատերազմի բռնված դեպքում ավիրել իր երկիրն ու ժողովուրդը, որ ոչինչ չընկնի թշնամու ձեոքը, [ինչպես] նույնը, ինչ որ դարեր առաջ [պատմաբ‹անը>] նկարագրում է Առաքել Դավրիժեցին Շահաբ<ասի> կռիվն ու հին Ջուզան և հայոց գաղթը պատմելիս։

Տեսավ նույն ժող<ովրդին>, որ գանգատվում էր հոգևոր հորը — 124 և նրանց պատասխանը —128։

Այստեղից աղջիկների <1 անընթ.> դարձնելը։

Աբովյան կամ Դավ‹րիժեցի› նույն աղջիկ քաշելը—98 և 194։ Եվ առաջին բողոքն էլ այստեղից բարձրացավ, հոգին և այլն էլ այստեղ դողաց… ասում էր Աբ‹ովյանը> և այլն։