Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


35 «Թվանքը, տրաքեց» արտահայտությունը Աբովյանի մոտ չկա. Թումանյանն ավելացրել է ինքը։

36 Տե՛ս «Վերք Հայաստանի», 1908, էջ 152:

37 Մեջբերված վեց տողը (ինչպես մեկ կաթիլ ~ երկինք վերացան) վեպում գրված է արձակ, տողատել և չափածո է դարձրել Թումանյանը։

38 Տե՛ս «Վերք Հայաստանի», 1908, էջ 153:

39 Մեջբերված չափածո հատվածը (Խոտի դեզերի ~ սելը քանդեցին, վրա. թափեցին…) վեպում գրված է արձակ. տողատել և հանգավոր է դարձրել Թումանյանը (տե՛ս «Վերք Հայաստանի», 1908, էջ 157, 158)։

40 «Վերք Հայաստանի» 1897 և 1908 թթ. հրատարակություններում՝ «առավ ալավը»։

41 Տե՛ս «Վերք Հայաստանի», 1908, էջ 137, 158։

42 Նույն տեղում, էջ 183, 184։ «Քանդեցեք» բառը Աբովյանի մոտ չկա ։

43 Նույն տեղում, էջ 184

44 Տե՛ս «Кавказский сборник». г. XXIII, стр. 102. «Рапорт полковника, 5-го августа 1826 г., № 254:

Մեջբերումից հետո Թումանյանը նշել է. «Ապա թե Կոցեբուն XXII,. 123 և [Потто].

XXIV, 2 ու Բայանդուր ու Բորչալու»։

<«К. Сб.» XXIV> էջ 2֊ի լուսանցքում նշված է՝ «Վ. Հ.», էջ 158։

<«Շտապում եմ մանրամասն տեղեկացնել Ձերդ Բարձր Գերազանցությանը ամսի 16֊ի Ձեր № 241 հրամանագրի վերաբերյալ։ Հասան խանը ամբողջ երևանյան և պարսկական (манискою) հեծելազորով կեսգիշերից 5 ժամ առաջ հարձակվեց Փոքր Ղարաքիլիսայի վրա, որի բնակիչները պաշտպանվում էին մինչև ժ. 12-ը։ Պարսիկների կողմից սպանված են ու վիրավորված մինչև 400 մարդի⟩

.45 .Տե՛ս «Кавказский сборник», т. XXII, стр. 123֊-124, «Описание вторжения персиян в Грузию, в 1826 году. Записки М Е Цс-бу: <Հ«Հայ բնակիչները (700 տուն) և մինչև անգամ սրանց կանայք– կատաղի կերպով մի քանի ժամ պաշտպանվում էին, կրակոցները լսելի էին Գյումրիում և ամենափոքր օգնությունը կփրկեր Ղարաքիլիսայի բնակիչներին, բայց Գյումրիում հրամանատար. Թիֆլիսի հետևազորի փոխգնդապետ Դեխտերևը, իր տրամադրության տակ ունենալով 700 մարդ և երկու հրանոթ, նրանց փրկության համար որոշակի ոչինչ չնախաձեռնեցի⟩ ։

46 Տե՛ս «Кавказский сборник», т. XXIV. стр. 2. «Материалы к исстории персидской войны 1826—1828 гг.»: (Թումանյանի ձեռքի տակ եղած գրքում մեջբերված հատվածի կողքը նշված է՝ «Վ.Հ. 158»)։

<«Թիֆլիսի հետևազորի փոխգնդապետ Դեխտերևը, իմանալով Փոքր Ղարաքիլիսայի վրա հարձակման մասին, դուրս եկավ Գյւմրիից, վերցնելով