Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էլ չի որոտում որպես մարգարե, այլ աղմկում է որպես երեսփոխան, էլ չի թովում յուր քնարով, այլ գրգռում է յռւր պրոպագանդայով․ դառնում է բարոյախոս քարոզրչ կամ սրտի թույնը թափելով [կծում է] խալթում է սրան, նրան։ Յուր տաղանդին և գեղարվեստի օրենքներին էլ չի կարողանում [ծառայել] պաշտոն տանել, որովհետև արդեն ծառայում է մի կյանքի, որի բարոյական մակերևույթր ցած է, պահանջներն ու հուզմունքները չն`չին են, չի կարող [սնունդ տալ] բանաստեղծին, վսեմ զգացմունքներ տալ և ոչ մինչև անգամ ա`րձագանք նորա երգերին․ և այսպիսով բանաստեղծը կորցնում է ժամանակներին տիրելու իրավ- ունքը յուր գրվածքների մեջ։

Սրանք զոհ տաղանդներ են, որոնք ծառայել ու զոհվեք են իրանց ժամանակի և հասարակության կարիքն-երին: Եվ այդ ժամանակն ու ժողովուրդը մի փոքր առաջ էր. դեռ շատ քիչ է փո`խվել։ Այն խոսքերն ու դարձվածները որ գործ են ածել Սմբատ Շահազիզ, Գամառ-Քաթիպա, Կոմս էմմանուել և այլք, դեռ որոնում են բանաստեղծության մեջ և մինչև անգամ պահանջում են։ Տակավին մեր մեջ բանաստեղծության հաջո`ղությունը որոշվում է այն չափով, թե որքա`ն ազգասիրական՝ բառե՝ր կան գործածված նրա մեջ, որ գործ է ածել Գամառ-Քաթիպան։ Եվ այս պահա`նջն ապօրինի չէ, թեև սպանող է. և եթե մեկը հանդես գա այլ երդերով` նա մե`զ համար խո`րթ կլինի, նրա երգերը մեզ համար սիրելի չեն, մենք դեռ ուրիշ զգացմունքներ, ուրիշ կարոտներ ունենք։

Ահա այսպես, ազգ, հայրենիք, հասարակական ծանր պիտույք եղել է տխուր նյութը մեր նոր բանաստեղծության, բոլորի բերանում մի անուն.

և քնարն ի սեաւ քօղ հեծեծե զայն յաշխար.,.40։

(Խորեն վ. Գալֆայան)։

Հայոց բանաստեղծը, որ յուր տաղերին ասում է.