Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/638

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻ ՕՐԱԳՐԵՐ

Աոաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թումանյանը երկու անգամ է եղել հարավային ռազմաճակատում ռուսական զորքերի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի բնակավայրերում ։

Առաջին անգամ նա այն մասնախմբում էր, որը նպատակ ուներ ճշտելու Թիֆլիսում և էջմիածնում ռազմաճակատից ստացված կեղծ, ստահոդ լուրերը ռուսական բանակում կռվող հայ կամավորների մասին, իբր նրանք չեն կռվում, զբաղված են թալանով, սպանում են քուրդ և թուրք խաղաղ բնակիչներին։ Մասնախումբը ստեղծվում է Գևորգ 5-րդ կաթողիկոսի և Հայոց ազգային բյուրոյի նախաձեռնությամբ։ Խմբի մեջ էին, բացի Թումանյանից, Շիրվանզադեն, Ազգային բյուրոյի նախագահ և Վրաստանի ու Իմերեթիայի հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Մեուրադբեկյանը (հետագայում՝ ամենայն հայոց կաթողիկոս), Ներսիսյան դպրոցի տեսուչ Հովսեփ Խունունցը, իրավաբան Սմբատ Խաչատրյանը (1915 թ. Երևանի քաղաքագլուխ), Նիկողայոս քահանա Բավոյանը (հոգևոր երգերի կատարմամբ հայտնի տեր նիկոլը)։

Խումբը Թիֆլիսից դուրս է եկել 1914 թ. նոյեմբերի 15֊ին, էջմիածնում ստանալով կաթողիկոսի հրահանգները, Իգդիրի և Կարսի ուղղությամբ մեկնել Բայազետի շրջանը, Ալաշկերտի հովիտը, Բասեն-Դելիբադա-Խորաստն–Զիվին: Վերադարձել են դեկտեմբերի 15-ին կամ 16֊ին:

Ռազմաճակատում ռուս զորավարները տարբեր պատճառաբանություններով արգելք են հանդիսացեք մասնախմբի և կամավոր զինվորների հանդիպմանը՝ չկամենալով բացահայտել լուրերի կեղծիքը և իրենց միտումնավոր վերաբերմունքը կատարվող դեպքերի նկատմամբ:

Ինչպես երևում է Թումանյանի օրագրային նշումներից, ինչ-որ թերություններ ունեցել են նաև հայ կամավորները, որոնց մասին ամեն առիթով խոսել են զորավարները։ Բայց պատերազմական այդ օրերին դժվար էր դարերով թալանված ու կեղեքված հայերից սպասել մեծահոգություն։ Մյուս կողմից, քրդերի ու թուրքերի վայրագությունները հայկական բնակավայրերում կարող էին փոխել նաև որոշ հայերի հոգեբանությունը՝ ծայրահեղության հասցնել վրեժխնդրության զգացումը:

Այդ տեսանկյունով իր տպավորությունը քննելիս՝ Թումւանյանը երկրորդ ուղևորությունից հետո, նկարագրելով թուրքերի ու քրդերի անմարդկային արարքները, գրել է «Եվ էսպեսով գազանության են հասցրել նաև շատ հայերի ու կործանել են մեր ցեղը ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես»(Եժ VI, 213):

երկրորդ անգամ Թումանյանը մեկնել է Վան՝ դարձյալ Ազգային բյուրոյի հանձնարարությամբ։ Նա միայնակ պետք Է ճշտեր հայ զինվորների մասին նոր դժգոհությունները, որոնք ավելի խիստ Էին և սպառնում Էին