Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այդ մամուլն այսօր դրվատելով ու երկինք հանելով մի հեղինակի տաղանդ ու գործ, վաղը մեկ էլ տեսաք նույնը [խայտառակ] անպատկառ տողերով դրեց ամբոխի ծաղրանքի առարկա, բարձրացրեց յուր տմարդի հալածանքի խարազանը, ընկավ հեղինակի ետևից, հեղինակ [ին դուրս կանչեց մուշտուկռվի] և ընդմիշտ կտրեց նրա հոգու խաղաղությունը. յուր բերանում մաստակ շինեց նրա անունը, գործը, վիճակը, մասնավոր կյանքը…

[Ինչու՞։ Այստեղ առաջ է գալիս կուսակցության խնդիրը, որովհետև այդ դրողը հանդգնեց չհամաձայնել խմբագրի հետ կամ թե հեռացավ նրա թերթից, նրա կուսակցությունից [կամ] ավելի ճիշտը՝ ճորտությունից։

[Նույնպես] Սրանով պետք Է բացատրել և այն երևույթը, որ մենք հաճախ ականատես եղանք, թե ինչպես մի հրապարակախոս բանաստեղծության մի բարձր չափ է դրել հրապարակում, մեծ-մեծ պահանջների գոռուն-գոչյունով վեր է կացել ու ծաղրել մի շնորհալի գրիչ, և նույն մարդը առաջնորդողի մեջ է դրվատել մի շնորհազուրկ ոտանավորչու տաղանդ ու ծառայություն կամ մի պասկվիլյանտի գեղարվեստական (?) երկ…։

Ավելի հեռու գնաց հայոց մամուլը։ նա խրախուսեց յուր կուսակից համբակին, մինչև առաջին կարգերն առաջ քաշեց յուր օգտին հաչող պասկվիլյանտներ [և] անաչառություն աղաղակելով՝ տաղանդ հռչակեց մի որևէ [լրբի, որի բոլոր արժանիքը յուր մերձավորքն էր,] սինլքորի, և նրա բերանով թքեց [իսկական բանաստեղծի ճակատին, որ վաղուց բարձր կանգնած, ամեն իրավունքով պսակի էր սպասում]:

Այս օրինակները պարզ ցույց են տալիս, թե ինչպես կյանքը, նույնիսկ բանաստեղծի կամքին ու քմահաճույքին

84