Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսք, մի տող չեմ ստացել և վերադառնում եմ այդ պատճառով սրտաբեկ: Թող ինձ զինվոր տանեին, միայն թե քո քաջալերությունը գոնե ինձ հետ լիներ, ես դարդ չէի անիլ, այնինչ այժմ, թեկուզ ազատված, բայց տխուր եմ։ Գուցե դու չհավատաս, որ հավատայիր…

Չափեցին և դուրս եկավ հասակիս բարձրության հետ կուրծքս համեմատ առողջ. կարմիր բիլեթ տվին. այդ բոլորը միևնույն են, թե ազատված եմ։

Հիմա գնում ենք գյուղը, արդեն ձիանքը պատրաստ են: Արամին և մի երկու տղերանց նամակ էի գրելու, բայց ժամանակ չունեմ։ Շուտով Թիֆլիս կլինեմ։ Բարևիր տանըցոնց և բոլոր բարեկամներին։ Նամակ չգրելուդ համար կգամ հաշիվ կտեսնեմ։

Քո Հովհաննես