Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կասեմ, հենց գնիցը կարող ես եզրակացնել։ Բաժանորդաթերթն ու բաժանորդագինը աշխատիր մինչև մի ամիսն ինձ հասցնել գիրքն ինձ նստելու է 300—350 ռուբլի5։

Ախպեր, դու էլ օրը մի հասցե ես փոխում, մարդ շշկլում է։ Գրելիք նամակի մեջ մի հաստատ բան գրիր հասցեիդ մասին։

Ընդունիր մաղթանքներս։

Քո Հովհաննես Թումանյան
Շրջիր6:

Հ. Գ. Եթե Ալեքսանդրապոլ կամ այլուր ծանոթ-մոտիկ ծանոթ և հուսալի անձնավորություն ունես, գրիր, որ բաժանորդաթերթ ուղարկեմ։

Նույն
39. ՏԻԳՐԱՆ ՓԻՐՈԻՄՅԱՆԻՆ

1892 թ., փետրվարի 13, Թիֆլիս

Անմոռաց ընկեր,

Անվանակոչությանդ շնորհաբեր օրը շնորհավորելով սրտագին, քեզ այսօր տալիս եմ մտերմական հարատև սիրույս հավաստիքը և պատկերը այն մարդու, որի մեջ տեսնում ես ազգիդ երջանկության առհավատչյան1։

Քեզ սիրող ընկեր՝
Ձեր Հովհաննես Թումանյան
ՏԻԳՐԱՆ ՓԻՐՈԻՄՅԱՆԻՆ
Սիրելի Տիգրան,

Երբ որ նայես այս տողերին
Մտաբերիր քո ընկերին.