Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրջապատել էին ինձ և առավել ոգևորված, որովհետև Արծրունին յուր խմբով դուրս էր եկել, բողոքելով Մամբրեի բռնության դեմ, որի դեմ ես ոտով գլխով բողոք էի դարձել3։ -Այստեղ աստծո մատն է խառը, շուտ-շուտ կրկնում էին տերտերները, իրականությունից խույս տալով. եթե աստծո մատը խառն լիներ, դուք քահանաներ չէիք լինիլ, ասացի ես, այստեղ էլ չխոսացին, այլ մի բան որոճալով լուռ ցրվեցին։ Դուք ի՞նչ եք կամենում, հարցնում են մյուս օրն ինձ, -այն, որ մի նոր Մակար չունենանք4 և այլն և այլն։ Նորից կատաղեցան. որ մինն ասեմ։ 365 հայրապետների նզովքը5 դրանց ամենալավի գլխին, մի խոսքով։

Որ փողոցովն անց ես կենում, հարցնում են՝ «ընչական ես»6։ Զարմանալի է. այս մարդիկը կարծում են, թե ոչ թե թերթն է պատկանում մարդկանց, այլ մարդիկ թերթին, այնպես, ինչպես անասունները արածացնողին։ Բան է, թե որ քեզ ցույց տվիր մի հարցում համակիր մի որևէ թերթի, էգուց այդ թերթի խմբագիրը մի հիմար բան արավ-քեզ վրա են ծիծաղում. ի՞նչ լոգիկա, կարծես ես խմբագրի կամքը լինեմ կամ գիտությունը։

Այս նամակս գրում եմ բոլորովին խառնիխուռն և նամակի արժանի նյութեր թեև շատ կան, բայց տրամադրված չեմ կարգով արձանագրելու, սրանից հետո կաշխատեմ խոսալ դեռ քո և իմ մասին, այսինքն՝ քո նամակներիդ արած տպավորությունների մասին և իմ կատարած մեծագործությունների՝ գրականական աչքի ընկնող երևույթների վերաբերությամբ և նշանավոր հասարակական ընթացիկ անցքերի։

Այս նամակիդ մի քանի կետերը անկեղծ զգացմունքդ էին բերել և Ռուսաստանի քաղաքներից մեկի անունով ամբողջ Ռուսիայի ներքին վարք ու բարքի և ներքին քաղաքական ուղղության արտասվելի գաղափարը7։

Ծերության օրերում ես էլ հրապուրվել եմ կամ թեկուզ սիրահարվել, բայց սա զուտ ճաշակի զմայլմունք է և… է՛հ,