Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրիշ ինչ անենք։ Հետո ինչ դուրս կդա չդիտեմ, միայն առայժմ մի քանի ոտանավոր են դուրս եկել8։

Այսօր առավոտյան գրասենյակն եկա և մենակ լինելով մի սորումը[1] վեց թերթից մի վեպ գրեցի, առանց ստորակետ դնելու։ Այս վեպիկը պատմում է «Գյուղացու ձախորդությունը»9։

Այ տա, հա՛, լավ միտս ընկավ, էն էր մոռանում էի, ահըմ հանգույց ու լուծում էիր ուզել10։

Ես, որ նամակիդ մեջն էս բաները կարդացի, ասի, ախպեր, սրանք ինչ պետք է լինեն. վերջը միտս եկավ, որ լուծումը անպատճառ ապտեքումը կգտնեմ, ասեցի, հալբաթ հանգույցի համար էլ կհարցնեմ մագազիններումը կամ բաղկալխանումը. ո՞վ գիտի, կարելի է ագուրցի լինի ղազախների համար։

Ապտեք գնալիս ճանապարհին պատահեց մի ծանոթ հուսումնական, թե՝ էդ ո՞ւր ես գնում. պատմեցի։

Սա սկսեց ծիծաղել, ես մնացի կանգնած երեսին պելացած. վերջն ուշքի եկավ, թե՝ ա՛յ տնաքանդ, հանգույցը էն ա, որ մի վեպի կամ պիեսայի մեջ, օրինակի համար, առաջ ծանոթացնում են գործողներին, նրանց նպատակը, ձգտումը, հանգամանքները կապում են կամ իրար դեմ դնում և ապա՝ երբոր բանը բացվում է, վերջանալու համար, և մոտենում է վախճանին աստիճանաբար, այդ էլ կոչվում է լուծումն։

Սրանից դենը դու գիտես, բայց այս ձևականությանը, կանոններին աշխատիր չստրկանաս։

Հենց նոր (28-ին նամակս կիսատ էր մնացել, 4 օր շարունակվում է) ստացա վերջին նամակդ՝ քո հիշատակարանից մի կտոր11։ Բայց չէիր կարող, տո՛ ախմախ, մի քիչ բարակ թղթի վրա գրել, որ այստեղ ինձանից 14 կոպեկ չէին առել «доплатить»-ով[2]։

  1. Մի սորումը—մի շնչում, միանգամից։
  2. Լրացուցիչ վճարում։