Հակառակի նման կնիկս մտքափոխ ա… զահլես տանըմ ա, թե՝ ինձ համար խիար ու թութն առ, այ կնիկ ահըմ կմեռնես, վնաս ա.-չէ՜, յա՛ առ, յա՛ թե չէ…
Ճարս կտրած՝ դուրս եմ գնում, թե առնեմ-«հա՜, խիար ու թութը չուտեք, հա՜» ով ծակ բերան ունի՝ էս ա ասում, մարդ գլուխը ո՞ր քարովը տա, ո՞ր ջուրն ընկնի։
Արիստակես եպիսկոպոսի ոտն էլ էր կոտրել, որ էս քաղաքը չէր եկել1, մորեխ ջարդել տվողնին էլ են կոտորվել, որ էս բանը մեր գլուխը չէր եկել…
Հմի կզարմանաս, թե էս ի՞նչ ա ասում։ Իմ զոքանչն ասում ա, էս խոլերը նրանից եկավ, որ Արիտակես եպիսկոպոսը քաղքըցոնց արգելեց քելեխ ուտելն ու սև հագնելը, մին էլ մորեխը կոտորեցին, մեղք արին։
Ցերեկը սհաթի տասին գալիս եմ կանտորը2, իրեք սհաթ նայում, տղերքը գալիս են, տակից գլխիցը լկռահաչի[1] տալիս, գնում եմ հաց ուտում և ակոշկեքը փակում, շորերս հանում, անդեր քունս էլ չի տանում, ի՞նչ անեմ, ակոշկեքի արանքից լիսը տուն ա ընկնում, էն լիսի վրա ճանճերը հավաքվում են, ես էլ նրանցով եմ ըլում, մղվանց [2]մութն ընկնում ա, դուս եմ գալիս, գնում «Մուրճի» խմբագրատունը, ընդիան թոբունով գնում ենք թատրոնի այգին մղվանց սհաթի 12-ը պիվա խմում ու… որ մինն ասեմ։ Եվ ամեն օր էսպես։
Խոլերայի հաջողությամբ աղջկերանց մեջ տարածվել են սիրային ոտանավորներս. օ՜, շատ երևելի անցքեր ունեմ պատմելու այս աղջկերանց կյանքից։ Ես կարծում եմ, որ սրանց բացիլները (հենց իրանք բացիլներ են, էլի) ավելի են ընդունակ մարդի շուտով բռնելու, քան խոլերայինը, մանավանդ սրանք մի հատկություն ունեն, որ հեռվից են վարակում, խոլերայինը պետք է վրեդ ընկնի…3