Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ առաջին սեղանը դողում էր պիվի բաժակներն ու շշերը զնգզնգացնելով։

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

29 հունիսի

Ինչպես տեսնում ես, նամակս ընդհատվել է, և շարունակում եմ մի քանի օրից հետո։ Այժմ բոլորովին ուրիշ տրամադրության տակ եմ։ Խոլերան սպառնում է։ Մտածում ենք ակներև մահից փրկվելու համար փախչել և ահա, թե ինչպես է կատարվում մեր ընտանեկան այդ խորհուրդը։ Տեր Հովհաննեսը հայտնում է, որ ինքը պատրաստ է և երբ ուզենա դուրս կերթա։ Զոքանչս ասում է, որ ինքը չի կամենում ոչ մի կողմ գնալ, որովհետև «…մեկ որ ոչինչ չկա, երկրորդ, ուր գնանք աստծու տակին ենք, թե ճակատներիս գրած է, այնտեղ էլ կմեռնենք խոլերայից… թող ինքն իրան կինն ու երեխայքը վերցնի, ուր ուզում է գնա…»,-շուտ շուտ խոսում է իմ հասցեին։ Էլ չի մտածում, որ իմ կինը յուր աղջիկն է և այժմ հղի է, այնպես որ, անշուշտ, ճանապարհին ֆուրգոնի մեջ կարող է մի վտանգ պատահել։ Այն էլ ասեմ, որ իսկի չեմ հայտնել է՜, թե ես նրա համար եմ ետ ընկնում։

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Մի խոսքով, հավանական է, որ մի երկու ամիս Լոռի անցկացնենք, հեռու հասարակ խոլերայից և այն կենդանի խոլերայից, որից ոչ մի դեզինֆեկցիա[1] չի պրծացնիլ։

Տղերքն իրանց ուսուցչության տեղերից եկան, մի քանի օր մնացին, անցան5։ Մե մեն լավ ժամանակներ ենք անցկացնում։ Գիրքս տպագրվում է, գրել եմ, որ երրորդ սրբագրությունը ինձ ուղարկեն նայելու, որ սխալներ շատ չանցնեն, այս երկու օրս կստանամ։

Գրիր, թե ինչով ես պարապում առհասարակ, օրերդ ինչպես ես անցկացնում կամ պարապո՞ւմ ես գրականությամբ։

  1. Ախտահանում։