Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նամակիս հետ ուղարկում եմ հրատարակչական ընկերության խմբագրական մասնաժողովի տված ծրագիրը, որ աչքի առաջ պիտի ունենան մեր գրողները։

Գրագետներին օգնելու ֆոնդի մասին հետո կգրեմ։ Նշաններից երևում է, որ մեծ րնկերություն կդառնա։ Նամակս դեզինֆեկցիա չանես, ես դեռ խոլերա չեմ ընկել։

Քո Հովհաննես
42. ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆԻՆ

Շուլավեր-Մանգլիս

1892, VII, 18, Շուլավեր
Հարգելի պ. Արասխանյան

Ամսի 15-ին Թիֆլիսից դուրս եկանք դեպի Լոռի, բայց բանից դուրս եկավ, որ փորձանքից փախած, պատուհասի մեջ ընկանք. չեկանք Մանգլիս, դիֆտերիտից վախեցանք, եկանք այստեղ խոլերա գտանք։

Երկրորդ շաբաթն է, որ Բորչալուի գավառում խոլերա կա և այդ մասին տեղեկություն չկա տված ուր հարկն է։ Սարալ, Սարվան, Սառաչլու, Բայդուր, և ուրիշ, Բորչալուի լայնատարած դաշտի վերատարածված, կեղտոտ թրքաբնակ գյուղերում, որոնք մի-մի աթոռանիստ են խոլերայի, լուռ մեռնում են ամեն օր։ Գերմանական գաղթավայր Եկատերինենֆելդր դատարկվում է. նեմեցները խմբերով փախչում են Թիֆլիս։ Այնտեղ բազմաթիվ դեպքեր են լինում։ Խոլերայից մեռել են Ջալալօղլի, Վորոնցովկա, Ճոճկան և այլ գյուղերում։ Անշուշտ օգնությունն ուշանալու է, և ճարակումն է լինելու սաստիկ։ Մենք այստեղ Շուլավեր մնացել ենք կանգնած, մտածում ենք դեռ։

Պարոն Պառավյանցի տանն ենք։ Պարոնը ձեզ բարևում է, բարևում է և տեր Հովհաննեսը։