Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չստացած հեռագրում ենք ուրիշին, որ նա գոնե մեզ տեղեկացնի տպագրության մասին, սակայն նա էլ մեզ այսօր է պատասխանում այս գրքերի համար և այլն1։

Այս լուրը սաստիկ վատ տպավորություն գործեց. մի՞թե ուսանողները ինձանից առաջ էին գործը հանձնել Ձեր տպարանին, եթե այդպես էր, յուր ժամանակին կհայտնեիք2։ Մի՞թե անպատճառ հարկավոր է կանգնած լինել տպարանի գլխին, որպեսզի կարելի լինի յուր գործը առաջ ձգել։

Ես չգիտեմ ինչով բացատրեմ Ձեր այս վարմունքը, մանավանդ պ. Զարգարյանի այնքան դիմումներից հետո-արդյոք3

47. ՄԿՐՏԻՉ ԲԱՐԽՈԻԴԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս-Մոսկվա
<1892, նոյեմբերի երրորդ տասնօրյակ, Թիֆլփս>
Հարգելի պարոն,

Վերջապես ստացա գրքիս առաջին երկու օրինակները այսքան սպասելուց հետո. [բայց այնքան վատ, և անախորժ եղավ տպավորությունը, որ երանի չէի ստացել։ Բացատրեմ]. արտաքինը այլանդակ է ուղղակի, գիրքը այնքան կարճացրել եք կտրելով, որ քիչ է մնացել հասնեք տողերին. կարմիր թանաքով տպել եք կարմիր թղթի վրա Բանաստեղծություն<ներ>, բարակ տառերով, թողնելով բառը առանց մի շրջապատող ծաղկանկարի։

Վերցրել եք գրքի սկզբում գրել ծաղկատառ, գիրքը բաց անելիս մարդու վրա մանկական վեպիկի տպավորություն է թողնում։ Գինը <չգիտեմ ինչու> նշանակել եք 35 կոպեկ, մինչդեռ ես տետրակի վրա գրել եմ 50 կոպեկ, իսկ հետո նամակով շինել 601։

Ավելի խայտառակ է ներքին մասը. առաջին կարդալով 40 սխալ գտա։ Դուք անկարելի էիք համարում երրորդ սրբագրության իմ տեսնելը, և եռաշխավորում տպագրության