Այս էջը հաստատված է
մաքրության համար2։ Այժմ, ասացեք խնդրեմ, կարելի՞ է տալ հասարակությանը մի 160 երեսանոց դիրք, այն էլ բանաստեղծություններ, այսքան սխալներով։ Ձեր սրբագրողը կամ հայերեն չի իմացել, կամ, ինչպես ասում են, գլխիցն ըռադ է արել, բայց այդ չի կարելի ներել, պետք է հասկանալ, թե ինչ նշանակություն ունի հեղինակի համար ընդհանրապես, և բանաստեղծի համար մասնավորապես, ամեն մի խոսք, մի կետ։
Այժմ մտածեցեք և ասացեք ինձ՝ ես ի՞նչ անեմ։
Վերջապես շուտով, խնդրեմ, պատասխանեցեք, թե մնացածներն էլ այսպե՞ս են, իսկ «Կանչ» ոտանավորի երրորդ մասի երկրորդ տունը իրան թույլ է տվել ձգել վերջը ոտանավորի, այնինչ իմ տետրակում դրած նշանը շատ հասկանալի էր։
3Ես կազմեմ ցանկը սխալների և թե գինը բոլորի վրա 35 կոպեկ է տպված. ես այստեղ 50 տպել տամ 35-ի վրա կպցնելու։