Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ հետն ուղարկել (քանի անգամ և ի՞նչ քանակությամբ ի՞նչ գրքերից)։ Կրկնում եմ, չմոռանաս շուտով ուղարկելու։

Ընդունիր ողջույնս։

Քո Հովհաննես

Հ. Գ. կամ P.S.

Մեր գրապահ պ. Գևորգ Շահումյանը բարևում է քեզ և նույնպես յուր կողմից խնդրում հաշիվների մասին։

Նույն
54. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐԻՆ
1893, հոկտեմբերի 19, Թիֆլիս

Հարգելի պ. Քալանթար,

Պաշտոնս թողնելով՝ հայտնում եմ Զեզ և վարչությանը իմ խորին շնորհակալությունը՝ սիրալիր վարմունքի և այն համբերության համար, որով համբերեցիք իմ հաշիվներին ու գործակատարությանը։

Խոստանում եմ հաշիվը շուտով կազմել և ներկայացնել

Ձեր Հ. Թումանյան
55. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ
Թիֆլիս-Էջմիածին
1893, XI/5, Թիֆլիս
Հարգելի պ. Աղայան,

Վերջապես այսօր «Արություն և Մանվելը» հանձնեցի կազմարարին1։ Ձեր գոված ուստաուկես Մոսեսն ու յուր գրաշարը ինձ թուրքացրին, մինչև տպեցին։ Թուղթի համար ստորագրություն տվի Տեր-Սարգսյանին։ Շուտով կուղարկեմ գրքի նմուշն ու հաշիվը։