Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անդրեասին նշանելով ման ենք գալիս2։ Նամակ գրիր և ուղարկիր պատասխանդ Ջալալօղլի։ Հաջող և ուրախ ենք ճանապարհորդում։

Բարևիր մայրիկին, օր. Մարուսյային և Ստեփան Խրիստաֆորիչին։

Բարևում է և մեր հյուրրնկալ ինժեներ պ. Գրիգոր Աղաբաբարյանը։

Այս առավոտ մի լամպ եմ կոտրել։ Այս մեր արտակարգ չարությունների հետևանքն էր։

Կարող եմ քեզ3 մխիթարական բան գրել. քո պատասխանը ահա գտնում ենք այստեղ՝ սեղանի վրա, որը վաստակել է քեզ համար4։

Քո Հովհաննես

63. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ղարաքիլիսա-Թիֆլիս

1894, օգոստոսի 14, Ղարաքիլիսա

Օլյա ջան,

Երեկ մեր տանից չորս ձիավոր՝ ես, մայրս, Ռոստոմն ու Իսկուհին (Արտաշեսն էլ) եկանք Ղարաքիլիսայի Աստվածածինը մեծ ուրախությամբ ու քեֆով։

Այստեղ պատահեցի թիֆլիսեցի օր. Փուղինյաններին. խեղճերն այստեղ մենակ էին՝ այսինքն թիֆլիսեցի իրանց ընկեր ընտանիք չկար, կամ իրանց ասելով ինտելիգենցիա, այնպես որ իրար շատ սիրալիր պատահեցինք, ինձ տարան իրանց մոտ երեկոյան, նորություններ պատմեցին, Արշակի նշանադրությունից էլ խոսացինք։ Խնդրեցին, որ այսօր էլ իրանց մոտ լինեմ, խոսք եմ տվել, բայց այնքան տեղ եմ խոսք տվել, որ չգիտեմ ինչ պետք է անեմ։ Ամենավտանգավորն այստեղի երիտասարդների խմբի հրավերն է, այս պարոնները պինդ կպել են, չեն թողնում գյուղը վերադառնամ,