Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1895

70. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս–Հին Նախիջևան

1895, 1/17, 18 Թիֆլրս

Սիրելի Արսեն,

Ստացա թարս նամակդ. ափսոս, անվանակոչությանս օրը չհասավ1։ Այս տարի առաջին անգամն է, որ անվանակոչությունս հանդիսավոր տոնեցի։ Աղայանցը ֆուրոր արավ։ Այդ երեկոյան օր. Սողալյանի տոնն էլ էր. այնպես որ վարժուհիներր բացակա էին։ Տեր Հովհաննեսն էլ մինչև ժամը 10-ն այնտեղ էր։

Հայկական գործերից էլ թող մի կարճ տեղեկություն տամ։ Անցյալներն ընտրվեց մի կոմիտետ, որ պետք է պաշտոնապես հաստատվեր. հանգանակող և գործադրող կոմիտետ էր դրա անունը2։ Այդ կոմիտետի հաստատությունն ուշանում է, իսկ գործերն շտապում են, դրտ համար էլ մի նոր ժողով գումարվեցավ ամսույս 16-ին, տոմսակներով, 95 հոգուց։ Այդ ժողովում վիճաբանություններ ունեցանք, տեղի չունեցավ ընտրություն, հետաձգվեց մյուս ժողովին, միայն երկու բան վճռեցինք՝ Գլադստոնին և Իզմիրլյանին ուղերձներ ուղարկել3։ Ուշադրության արժանի մի բան էլ այն է, որ այս (գրիչս այստեղ փոխեցի) երկրորդ ժողովն է։ խմբագիրները չեն հրավիրվում4։

Կաթողիկոսն այստեղ է. այսօր Ներսիսյան ուսումնարանում գցվել է նոր հոգաբարձուներին, հների հասցեին քար է շպրտել5: Թեև նամակիս ճակատին 17 եմ գրել, բայց այսօր 18-ն է։