Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասում ես իմ մասին գրեմ, հա՛, գրեմ։ Գրելու շատ բան կա, բայց տեսնենք կարողանո՞ւմ եմ գրել, համբերությունս կբավականանա՞։

6Այս, անցյալ դեկտեմբերի վերջերին մի անախորժ դեպք պատահեց հետս։ Մի տիկին բավական ժամանակ ինձ հետամուտ էր լինում։ Նրա բոլոր արտահայտություններից ես շուտով նկատեցի զգացմունքի անմաքրությունը և ամեն ջանք արեցի, որ անհայտության խավարում այդ կապը կտրեր և ոչ ոք չիմանար, մանավանդ, այդ ընտանիքը իմ շրջանիս մեջն է (տարաբախտաբար) և ամեն տեղ պատահելու ենք, նույնիսկ մեզ մոտ են գնում գալիս մյուս անդամները շատ սիրով, այնպես որ, միանգամից իրան հետ հարաբերությունս կտրելուց գերադասեցի նրան ճամփի բերելը։ Շուտով հասա նպատակիս, բայց և շուտով սկսվեր բամբասանքը, որը հետևանք էր այդ տիկնոջ շատ բաց և անզգույշ վերաբերմունքների։ Այստեղ խռովություններ պատահեցին, թղթամոլների մի խումբ (որի անդամներից մեկը մինչև անգամ հանրահռչակ անառակ է) իրանը թղթախաղն ընդհատեցին և սկսեցին ազնվությունը քննադատել, սակայն իրանք շարունակ հաճախելով հիշյալ տիկնոջ տունը և միևնույն ժամանակ սրան նրան պատմելով (ինձ էլ են պատմել անձամբ), թե այդ տիկինր իրանց հետ ուզում է կեղտոտ հարաբերություն հաստատեր: Այս կարևոր էր հիշել, որովհետև հետո, երբ որ փաստերը թեթև դուրս եկան, ինձ մեղադրում էին, թե ինչու իմ հարաբերությունը չեմ կտրել հիշյալ ընտանիքի հետ։ Երբ որ խոսակցությունը շատ լիրբ ձև ու կերպարանք ընդունեց, ես հրավիրեցի այդ խոսողներին գան ինձ դատելու և պատասխան տալու, վեց անգամ այդ պահանջեցի, գլուխ չեկավ, մանավանդ հերոսուհի տիկինն էլ շատ էր խնդրել այդպիսի բան չանել, թեև ես խոստացել էի նրանից բան չասել (թեկուզ այդ շատ պարզ կապացուցեր ոչ թե իմ անմեղությունը, այլ չափազանց ազնվությունը)։ Հանկարծ մի օր էլ այդ տիկնոջ բարեկամ մի ընտանիքում ինձ մի վճիռ են հայտնում, թե վճոել են ինձ երեք