հուսահատության սառը խավարով և վրդովմունքի տանջանքով, երբ մարդու բոլոր մտքերն ու զգացմունքները հալածված են հալածանքի ամենասոսկալի ձևով։ Այդ դրությունից ազատվելուց, դուրս գալուց առաջ մտածել զարգացման, ոգևորության մասի՞ն։ Ո՛չ, իմ սիրելի ընկեր, այդ անկարելի է, որովհետև անբնական է։ Դորա համար էլ քո ցանկությունները, քո ծրագիրները քանի հայտնել ես իմ զարգացման մասին, իմ սիրտը ճմլել է մի սև տանջանք, և ես մտքումս ասել եմ, «չգիտես ում մասին ես խոսում, իմ ազնիվ ընկեր»… Այո՛, ո՛չ դու, Արսեն, ո՛չ էլ իմ մտերիմները, իմ մասին խոսալիս, դեռ չգիտեք, թե ում մասին եք խոսում, և ես եմ դրա մեղավորը:
Առայժմ այսքան. այսքանն էլ հազիվ գրեցի, գլուխս պտտում է: Կարդացի՞ր «Մուրճում» իմ մասին3. տեսնում ե՞ս ինչեր կարելի է ասել: Այսօր կամ վաղը մի նամակ եմ գրելու իրան։
73. ԱվԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս
Մեծ<արգո> պ. Արասխանյան,
Այս տարվա «Մուրճի» № 2-ի Ջեր «Վեցամսյա գրական հանդեսների առիթով» հոդվածի մեջ իմ «Մուրճից» հեռանալը և «Հորիզոնում» երևալը բացատրել եք իմ փողասիրությամբ1։
Եթե Դուք ինձ չեք մոռացել, ես կարծում եմ շատ կծանրանա այս մեղադրանքը Ձեր խղճի վերա, եթե մեզ անջատող օրերն ու դեպքերը չեք մոռացել, պետք է որ Ձեզ տանջի այն գիտակցությունը, որ այսպիսի սուտ եք գրել և այդպիսի ձգտում հատկացրել եք ինձ։ Դուք Ձեզ անմեղ ցույց