Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տխուր, ամպամած երկնքիցը
Մանըր անձրև է շաղում,
Հեռու լերանց ետևիցը
Մերթ ծովիանն է խաղում։

Առայժմ այսքանը. կրկին կխոսանք։ Այսօր դու ժողով ունես, թե չէ կգայի։

Նար-Պեյի «Ստվերքը»2 շատ հիմար բան է եղել. այսքան ստվերներից ոչ մեկի մեջ բանաստեղծության ստվեր անգամ չկա։

Բարև տանըցոնց։
Հովհաննես
76. ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

1895, IV/25, Թիֆլիս

Մեծարգո

պ. Ա. Արասխանյան

Ձեր իմ մասին գրածների մի քանի կետեր ավելի լուսաբանելու համար, խնդրեմ, պատասխան տաք այս մի քանի հարցերին.

1. Դո՞ւք եք ինձ հեռացրել «Մուրճի՞ց», թե՞ ես եմ հեռացել1։

2. Դուք ինչպես իմացաք՝ պ. Վարդազարյանցի հետ ես ընչի համար և ինչ պայմանով էի կապվել2։

3. 1893 թ. վերջին ամիսներին ինձ տանո՞ւմ էիք Ձեր խմբագրական ժողովներին, թե չէ, և այդ ժողովներում տվե՞լ եք ինձ կարդալու և կարծիք հայտնելու համար, օր. Մելքումյանի քննադատությունը՝ Հովհաննիսյանի բանաստեղծությունների մասին, Շաթիրյանի «Մծիրին», Արգահատյանի վեպիկը (մի ինչ-որ երեցի մասին), և այլն, որոնք և օրերով, եթե ոչ շաբաթներով եղել են մոտս3։