Այս էջը հաստատված է
<1895, հունիսի 17, Թիֆլիս>
Ընտանիքիս հետ գնում եմ գյուղը։ Առաջիկա հուլիս-օգոստոս ամիսների համար ինչ որ տալու ես, եթե կարող ես, միասին տուր, որովհետև հետո չեմ կարող ստանալ. մեր կայարանում փող չեն ընդունում։
Օհանես
Ջալալօղլի — Թիֆլիս
1895, VII/10, Ջալալօղլի
Հաջողությամբ հասանք Դսեղ։ Լավ ենք։ Բարև իմ գերդաստանից։ Բարևս Ստեփան Խրիստաֆորիչին, Լևոնին և քեռուն (այսինքն բոլորիդ). նամակ գրիր (Джелалоглы О. Туманяну):
Համբույրս՝
քո Հովհաննես
Тифлис, Филиппу Вартазарянцу, Сергеевская ул. д. Баяндурова.
Ջալալօղլի-Թիֆլիս
1895, հուլիսի 12, Ջալալօղլի
Ընտանիքով հասել եմ հայրենիք, լավ ենք։ Գրիր մի նամակ, թե ինչպես է քո ընտանեկան դրությունը, տիկնոջ ծննդաբերությունն ինչպես անցավ, մնում ես Թիֆլի՞ս, թե՞