Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ։ Շիրվանը գնա՞ց, թե՞ չէ1։ Բարև տիկնոջն և օրիորդներին։ Բարև Սիմոն Իվանիչից և տեր Հովհաննեսից2։

Գործերից3

Քո Հովհաննես

Тифлис,
Казаросу г. Агаянцу,
ЕВБ Ново-Арсенальская улица, дом X. Галумова.

81. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Դսեղ-Թիֆլիս

1895, օգոստոսի 21, Դսեղ

Սիրելի Ֆիլիպ,

Հյուրեր շատ ունեինք՝ չկարողացա ավելի շուտ նամակ գրել: Ետ եմ ուղարկում «Դևը». այդ թարգմանիչը ոչ թե բանաստեղծ չի, ինչպես երևում է բանաստեղծի էլ ծանոթ չի1։ Չգիտեմ՝ ինչու ես ուղարկել։

Հետո ավելի մանրամասը նամակ կգրեմ, այժմ վռազ եմ, մի բանի համար պետք է գրեմ։ Այստեղ, մեր ձորերում, մեծ աշխատանք կա երկաթուղու ճանապարհի վրա2. հասկացող մարդիկ ասում են, որ կարելի է շպալների (ռելսի տակի փայտը) փոդրաթում նշանավոր օգուտ անել, միայն փող չունեն իրանք. օրինակ, մեկը վերցրել է քսան հազար շպալ մի ռուբլի հատը, իսկ իրան վրա նստում է հիսուն կոպեկ։ Դեռ 470 000 շպալ էլ հարկավոր է. իսկ անտառը մեր գյուղի մոտն է, և կարելի է շատ արժան նստացնել։ Բացի այդ, այս առաջիկա երկու ամսվան ընթացքում, այստեղ կարելի է խոզի մեջ մեծ աշխատանք անել, թե ինչպես, այդ բոլորի մասին քեզ հետ տերտերը կխոսա։ Եթե կամե. նաս մի այդպիսի բան բռնել, ես այստեղ շատ ղոչաղ ու հավատարիմ մարդիկ ունեմ, ինքս էլ կմնամ մինչև գործը վերջանա։ Մի խոսքով, թե խելքումդ նստի՝ գրիր։

Առայժմ այսքան։ Բարև Լևոնին, Ստեփանին, քեռուն։

Համբույրս։

Նամակ գրիր։

Քո Հովհաննես