երկու հաց ներս տարավ։ Նոր աղմուկ բարձրացավ ներսը. երեխաները լաց լինելով՝ պահանջում էին նոր բերած հացից. դու մի ասիլ, իրանք գարեհաց են ուտում (սիպտակ, փափուկ՜՜… ըստ Գ. Քաթիպայի)2, ինձ համար գնացել, ցորնի հաց են բերել։ Այս հացին կարոտ երեխաները ուզում էին խլել քրոջ ձեռքից, ուտել։ Վերջապես ձվածեղը դուրս բերին, հետն էլ ցորնի հացերը, որոնց չորս կողմից երեխաներր ճանկռտել էին։ Եկան երեխաները հեռու կանգնած, ագահ աչքերով կլանում էին ձվածեղն ու հացը, նրանցից մեկի ձեռքն էլ փաթաթել էին. այդ նա էր, որ ձեռքը կոխել էր ձվածեղ հափշտակելու։ Ես, իհարկե, չկարողացա ուտել, և այնպես վերադարձրի, պատճառաբանելով, թե կուշտ եմ, նոր եմ հաց կերել, եկել։ Ներս տարան. երեխաները թմփթմփալով իրար ետևից վազեցին և լացով, ճիչով, աղմուկով իրարից խլեցին, կերան։ Մի՞թե այս է այն լիքը տունը, որի մասին այնքան լսել եմ ես…
Ես երկար մտածում էի սրա մասին, երբ ներս մտավ տան տղամարդը։ Բարևելուց, իմ յուր տունր գնալու համար յուր ուրախությունը հայտնելուց հետո սկսեց հայհոյել աջ ու ձախ, որ բոլորն էլ «աղքատ շներ» են, ձեռով փող է տալիս ու ոտով ետևից ման գալիս՝ չի կարողանում ստանալ։ Բանից երևաց, որ այդ «անվանի» մարդը մի տուն է վեր գրել տվել 150 մանեթով, տանըցոնց նստացրել չոր քարին։ Բայց ի՞նչ է տվել դա յուր պարտապանին-8 տարի առաջ 10 մանեթ փող։ Ութ տարվա ընթացքում պարտապանից ստացել է մի խալիչա, մի կով, 20 օրվան մշակություն և այլն. այժմ էլ տունը վեր է գրել 150 մանեթով։ Սա սկսեց մի զարմանալի չարախնդությամբ ու պարծենկոտությամբ նկարագրել, թե ինչպես «ղանջղը»[1] (պարտապանի կինը), որ տեսավ դուռը կտրեցին, ուզում էր, ծածուկ, շորերից հարևանի տունը փախցնել, բայց ինքը յուր ղարաուլներով իսկույն բռնեց, և նա նստելով յուր ձեռքի շորերի վրա, սկսեց
- ↑ Անզգամ կին։