Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հազարներին, որ այնքան առատասիրտ գործադրում եք ի պայծառ<ություն> ազգի և ի փառավորություն «Օջախի»5։

Շտապում եմ, գործի եմ գնալու, և շտապելով համբույր եմ ղրկում Արամին, Սեդր<ակ> Պետիչին, քո հրամանոցդ» այլև Գավրիլովիչին6 և «Օջախի» բոլոր արտաքին և ներքին անդամներին առհասարակ առաքում եմ սրտագին ողջույններ։

Քո Հովհաննես
96. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
<1896, մայիսի սկզբներ, Թիֆլիս>
Ֆիլիպ,

Առավոտս արի ինձ մոտ. մի թեթև խմբ<ագրական> ժողով կազմենք և որոշենք, թե որտեղ ինչքան գիրք ենք ղրկելու։

Հ. Թումանյան
97. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
<1896, մայիսի 16, 17, Թիֆլիս>
Ֆիլիպ,

Երեկոյան Ներսիսյան դպրոցում վերջին դասարան քննություն կա հայոց գրականությունից, ժամը 6-ին է սկսվում, թե կուզես- գնանք։ Երևի արդեն լսել ես Եղիշե Մադաթյանի խելագարությունը։ Իրիկունն ի՞նչ վճռեցիք Գալֆայանի համար2։

Հովհաննես